News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Մոտ 34 հազար հավ կոչնչացվի ճապոնական Կագավա պրեֆեկտուրայում՝ թռչնի գրիպի բռնկման ֆոնին, տեղեկացրել է Kyodo News+-ը։

Գործակալության տեղեկացմամբ՝ գենետիկ վերլուծությունը հաստատել է թռչնի գրիպի բարձր պաթոգենություն ունեցող շտամի առկայությունը պրեֆեկտուրայի թռչնանոցներից մեկում։

Նշվել է, որ նախատեսվում է ոչնչացնել ավելի քան 30 հազար հավ երեք թռչնանոցներում, որովհետեւ ձեռնարկության աշխատողները, որտեղ հայտնաբերվել է վարակը, մշտապես այցելել են եւս երկու թռչնանոց։ Վարակի նոր օջախի հետ կապված՝ հետաքննություն է սկսվել, հանգամանքները ճշտվում են։

Սա այս աշնանը պրեֆեկտուրայում թռչնի գրիպի բռնկման երրորդ դեպքն է։ Պրեֆեկտուրայի իշխանությունները տեղեկացրել են, որ ավարտել են 33 հազար թռչունների ոչնչացումը, միջոց, որին ստիպված դիմել են երկրորդ բռնկման պատճառով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ