News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Համաձայնեցվել է Հայաստանին օգնություն ցուցաբերելու հարցով ՀԱՊԿ համատեղ միջոցառումների մասին որոշման նախագիծը։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Երեւանում ԱԳՆԽ, ՊՆԽ եւ ՀԱՊԿ ԱԽՔԿ համատեղ նիստերի ժամանակ։

«Կովկասյան տարածաշրջանում դրական դեր են խաղում Հայաստանի կառավարության եւ մյուս մասնակիցների ջանքերը խաղաղ համաձայնության հասնելու, սահմանների իրավական ձեւակերպման եւ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ։ Միեւնույն ժամանակ լարվածությունը պահպանվում է հայ-ադրբեջանական սահմանին։ Տեղեկատվությունը, որը մեզ է հասնում ճգնաժամային արձագանքման կենտրոնի միջոցով, հաստատում է, որ գրեթե ամեն օր փոխհրաձգություններ են տեղի ունենում հայ-ադրբեջանական սահմանին։ Հայաստանի համար այդ սպառնալիքների հետ կապված քննարկումներ են տեղի ունեցել ՀԱՊԿ երեք արտահերթ նստաշրջանների ժամանակ՝ մայիսին, սեպտեմբերին եւ հոկտեմբերին։  Ընդհանուր առմամբ, համաձայնեցվել է ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության եզրակացությունների եւ առաջարկությունների հիման վրա Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին ՀԱԽ որոշման նախագիծը»,-ասել է Զասը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից. Թաթոյան
Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Չի կարելի ամրացնել...
ԱԺ նախագահ կոչվածը հիմքեր է տալիս Ադրբեջանին՝ Հայաստանի վրա հարձակվելու. Գառնիկ Դանիելյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Գառնիկ Դանիելյանն արձագանքել է...
Տարածքներ զիջելը դե ֆակտո տարածքային փոփոխությունների է հանգեցնում, ինչը վերապահված է բացառապես հանրաքվեին. Դանիելյան
Պայմանականորեն ընդունենք պատերազմի հավանականությունը, ըստ այդմ էլ հարց՝ երբ է այն առավել վտանգավոր, երբ շնորհիվ հենց այդ 4 գուղի, ունենք...
«Ես այդ մանրուքին չեմ տիրապետում».ԱԺ նախագահը՝ հարցին, թե արդյոք Ադրբեջանն էլ միաժամանակ հետ է քաշվելու մեր տարածքներից
Մեր ուզածը այս պահի դրությամբ սահմանը ստանալն է. այնտեղ, որտեղ Ադրբեջան...
Տավուշի հատվածում կան հողեր, որ, ըստ այդ քարտեզների, ենթադրվում է՝ պետք է վերադարձվեն մեզ. Սանոսյան
Սահմանին մոտ անցնող հատվածներում կան ենթակառուցվածքներ՝ կարող է լինել գյուղի ջրագիծ կամ գազատար, հիմա պետք է հասկանանք սահմանազատման...
Չեմ բացառում, որ կհարձակվեն, իսկ ինչի՞ չհարձակվեն. Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը խոստովանում է, որ չկա երաշխիք, որ Տավուշից հողեր զիջելուց հետո Ադրբեջանն էլ դուրս է գալու Հայաստանին պատկանող…
Ամենաշատ