News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 08
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 22-ին Սաուդյան Արաբիայի տարածքում մահապատժի է ենթարկվել երկրի երկու քաղաքացի, որոնք մեղադրվել էին թմրանյութերի հետ կապված հանցագործություններում։

Ինչպես տեղեկացրել է The Guardian-ը, Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցության նախկին նախարար Դեւիդ Դեւիսը այս առնչությամբ նամակ է ուղարկել Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ջեյմս Քլեւերլիին եւ Մեծ Բրիտանիայում Սաուդյան Արաբիայի դեսպանին՝ հորդանանցի Հուսեյն Աբո ալ-Հեյրայի մահապատժի իրականացումը հետաձգելու խնդրանքով, որը մեղադրվել է ամֆետամինի հաբեր վաճառելու մեջ։

Վերջին երկու շաբաթվա ընթացքում Սաուդյան Արաբիայում մահապատժի է ենթարկվել 17 մարդ, մեծ մասը՝ թմրանյութերի հետ կապված հանցագործությունների պատճառով, որոնցից մեկին գլխատել են թրով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ