News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան դատապարտել են Սիրիայում Իսրայելի շարունակվող ռազմական հարձակումները։ Այս մասին ասվում է Աստանայի ձեւաչափով Սիրիայի հարցով 19-րդ միջազգային հանդիպման արդյունքներով երեք երկրների համատեղ հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ Աստանայի գործընթացի երաշխավոր երկրները Իսրայելի գործողություններն անվանել են միջազգային իրավունքի, միջազգային հումանիտար իրավունքի, Սիրիայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության խախտում: 

Բացի այդ, իսրայելական բանակի գրոհները համարել են ապակայունացնող եւ տարածաշրջանում լարվածությունն ուժեղացնող։

Նոյեմբերի 19-ին Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ իսրայելական ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Սիրիայի բանակի դիրքերի ուղղությամբ։

Ավելի ուշ Իրանում հայտարարել են, որ Սիրիայում իսրայելական գործակալների կողմից տեղադրված ռումբի պայթյունի հետեւանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ուժերի հրամանատարության բարձրաստիճան ներկայացուցիչ, գնդապետ Դաուդ Ջաֆարին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
WSJ. Իրանը դուրս կբերի ԻՀՊԿ որոշ սպաների Սիրիայից՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով
Պարբերականը նշում է, որ իրանական զորքերը շարժվում են գիշերը, երբ իսրայելական հարվածներն առավել...
Իրանը Իսրայելի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան՝ դեսպանատան վրա հարձակման համար
Բողոքարկումը կարվի Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հրթիռակոծմանը Իրանի ռազմական պատասխանին զուգահեռ...
ԱՄՆ-ն կապ չունի Դամասկոսում Իրանի դեսպանությանն Իսրայելի հասցրած հարվածի հետ. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները կապ չունի...
Իրանը հայտնել է, որ Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը անպատասխան չի մնա
Իսրայելի հարվածն անպատասխան չի մնա...
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
Ամենաշատ