News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մենք այս օրենքն ընդունելը ինչ-որ տեղ ուշացրել ենք: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 23-ին, Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը՝ անդրադառնալով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին:

«Կան դեպքեր, երբ ընտանիքում երեք մարդ զոհվել է, նրանցից երկուսը զինվորական էին, նախատեսված աջակցությունից օգտվում էին, իսկ այդ մեկը, որ այլ մասնագիտություն է ունեցել՝ ոչ: Բայց երեքն էլ գնդակահարվել էին միեւնույն տեղում միեւնույն ժամին: Մենք առաջիօն պատերազմում այս հնարավորությունը չունեինք, որ զոհված, անհետ կորած ազատամարտիկների ընտանիքների, նաեւ քաղաքացիական անձանց նկատմամբ այսպիսի մեծ ծրագրեր իրականացնեինք: Այո, համաձայն եմ, որ պետք է ավելի կատարելագործենք օրենքը, բայց այսօր պետք է կողմ քվեարկենք այս նախագծին: Սա այն լավագույն դեպքն է, երբ մեկ դեմը կամ մեկ ձեռնպահը խայտառակություն է»,-ասաց Թովմասյանը:

Օրենքը դրվեց քվեարկության եւ 25 կողմ միաձայն քվեարկությամբ ընդունվեց:

Հիշեցնենք, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախգծի ընդունումը պայմանավորված է 2014 թվականի հունվարի 1-ից հետո Ադրբեջանի կողմից սադրիչ գործողությունների հետևանքով մահացած, անհայտ կորած քաղաքացիական անձանց ընտանիքներին և հաշմանդամ ճանաչված քաղաքացիական անձանց միանվագ դրամական աջակցություն և ամենամսյա դրամական օգնություն ստանալու իրավունքն օրենքով ամրագրելու անհրաժեշտությամբ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ