News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը նոր անդրսահմանային գործողության մեկնարկի դեպքում պատրաստ կլինի Սիրիայի երեք քաղաքներից «մաքրել ահաբեկիչներին»։

Խոսքը Քոբանի, Մանբիջ եւ Թել Ռիֆաթ քաղաքների մասին է։

«Անդրսահմանային գործողությունների միջոցով մենք արդեն ձեւավորել ենք անվտանգ միջանցքի մի մասը։ Մնացածով մենք աստիճանաբար կզբաղվենք», — պարզաբանել է Էրդողանը։

Հնարավոր ծրագրերի մասին Էրդողանը հայտնել է խորհրդարանում ելույթի ժամանակ։

Նոյեմբերի 20-ին Թուրքիայի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր «Մագիլ-Թուր» գործողության մեկնարկի մասին։ Անկարան Սիրիայում Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը մասնակից է համարում Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչությանը։

Էրդողանը պարզաբանել է նաեւ, որ Սիրիայի հյուսիսում եւ Իրաքում Թուրքիայի զինված ուժերի գործողությունները «միայն սկիզբ են»։ Թուրքիայի պետության ղեկավարի խոսքով՝ Անկարան վճռական է սահմանների անվտանգության ապահովման հարցում։ 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
WSJ. Իրանը դուրս կբերի ԻՀՊԿ որոշ սպաների Սիրիայից՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով
Պարբերականը նշում է, որ իրանական զորքերը շարժվում են գիշերը, երբ իսրայելական հարվածներն առավել...
Իրանը Իսրայելի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան՝ դեսպանատան վրա հարձակման համար
Բողոքարկումը կարվի Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հրթիռակոծմանը Իրանի ռազմական պատասխանին զուգահեռ...
ԱՄՆ-ն կապ չունի Դամասկոսում Իրանի դեսպանությանն Իսրայելի հասցրած հարվածի հետ. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները կապ չունի...
Իրանը հայտնել է, որ Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը անպատասխան չի մնա
Իսրայելի հարվածն անպատասխան չի մնա...
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
Ամենաշատ