News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Աֆղանստանում թալիբները մարզադաշտում հրապարակավ մտրակել են երեք կանանց եւ ինը տղամարդկանց։ Այդպիսով թալիբներն ազդարարել են կրոնական ծայրահեղական խմբավորման կողմից պատժի դաժան ձեւի վերսկսումը, հաղորդում է AP-ը։

Լոգար նահանգի նահանգապետի գրասենյակը վաստակավոր գիտնականների, մոջահեդների, երեցների, ցեղապետերի եւ տեղացիների հրավիրել է Պուլ Ալամ քաղաքի մարզադաշտ։ Միջոցառման հրավերները տարածվել են սոցցանցերում։

Պատժվածները մտրակի 21-39 հարված են ստացել այն բանից հետո, երբ տեղի դատարանը նրանց մեղադրել է գողության եւ ամուսնական դավաճանության մեջ։

Հրապարակավ մտրակահարությանը ներկա են եղել հարյուրավոր մարդիկ։

Նման հրապարակավ  հարվածները, ինչպես նաեւ հանրային մահապատիժները եւ ենթադրյալ հանցագործությունների համար քարկոծումը տարածված էին թալիբների կառավարման առաջին շրջանում՝ 1996-ից 2001 թվականներին:     

Այս պրակտիկայի վերսկսումը կարեւորել է թալիբների մտադրությունը՝ հավատարիմ մնալու  իսլամական օրենքի կամ շարիաթի խիստ մեկնաբանությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ