News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Իրանին չեն հետաքրքրում հարեւան երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքները։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, հայտնում է Mehr-ը։

Նա հիշեցրել է, որ անցյալ ամիս այցելել է Հայաստան, իսկ հետո Հայաստանի վարչապետն այցելել է Թեհրան, ինչի կապակցությամբ ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ անհամաչափ են արձագանքել այս այցերին։

«Մենք Ադրբեջանին եւ Հայաստանին համարում ենք Իրանի երկու հարեւաններ եւ մեր հարաբերությունները մի կողմի հետ չենք կառուցում մյուս կողմի հաշվին»,- ասել է նա՝ հավելելով, որ տարածաշրջանի երկրների հետ հարեւանության ու հարաբերությունների զարգացման քաղաքականությունը Իրանի առաջնահերթությունն է․ «Մեզ չեն հետաքրքրում հարեւան երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի հողերը։ Բայց մենք կովկասյան տարածաշրջանի բոլոր դերակատարներին հստակ հասկացրել ենք, որ աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխություն կարժանանա Իրանի համապատասխան արձագանքին»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ