News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Անհրաժեշտ է դադարեցնել Ուկրաինայում արյունահեղությունը եւ խաղաղության բանակցություններ սկսել։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ելույթ ունենալով Երեւանում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում, հայտնում է ԲԵԼՏԱ-ն։

Նրա խոսքով՝ Բելառուսը մշտապես եւ համառորեն զգուշացրել է եվրոպական տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի վտանգավոր սրման մասին։ «Մենք մատնանշում էինք միջազգային անվտանգության համակարգի դեգրադացումը, զինաթափման եւ սպառազինությունների վերահսկման ոլորտում համաձայնագրերի արժեզրկումը։ Ցավոք, այն ժամանակ մեզ չլսեցին։ Եվ այս ամբարտավան դիրքորոշման ողբերգական արդյունքը մենք տեսնում ենք այսօր Ուկրաինայում։ Արեւմտյան երկրները մեղադրել եւ շարունակում են մեղադրել մեզ բոլոր մահացու մեղքերի մեջ: Նրանք ամբողջ ուժով փորձում են Բելառուսին ներքաշել այս հակամարտության մեջ, թեեւ իրենք «մինչեւ ականջները» ներքաշված են դրանում։ Հազարավոր ուկրաինացի զինվորներ իրենց զորավարժարաններում վերապատրաստվում են նատօական ծրագրերով։ Կիեւն ապահովված է արեւմտյան սպառազինությամբ եւ ռազմական տեխնիկայով,- նշել է Բելառուսի ղեկավարը,- Ի՞նչ է դա, եթե ոչ անմիջական ներգրավվածություն հակամարտությանը։ Իսկ ինչպե՞ս հասկանալ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունները, որն ասում է, որ Ուկրաինայի պարտությունը կնշանակի Հյուսիսատլանտյան դաշինքի պարտություն»։

Նա ուկրաինական իրադարձությունները համեմատել է ուժգնացող տորնադոյի հետ, որն ավելի ու ավելի մեծ քանակությամբ երկրներ է ներքաշում իր ձագարի մեջ եւ ստեղծում է նոր խնդիրներ։ «Պետք է դադարեցնել այս արյունահեղությունը եւ խաղաղության բանակցություններ սկսել։ Հարցն այն է, թե թույլ կտա՞ն արդյոք Ուկրաինային նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- նշել է Լուկաշենկոն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ