News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


ՀԱՊԿ-ի արեւմտյան սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության համակարգված աճ է ընթանում։ Այս մասին Երեւանում ՀԱՊԿ ՀԱԽ նստաշրջանում նեղ կազմով հանդիպման ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հաղորդում է «ԲԵԼԹԱ»-ն։

«Ժամանակն է առարկայական քննարկել ռազմաքաղաքական փոխգործակցության, ՀԱՊԿ հարթակում անվտանգության ապահովման հարցերը։ Նրանց արդիականությունն օրեցօր աճում է»,-ասել է նա։

Նա հիշեցրել է այն թեզը, որ աշխարհակարգի միաբեւեռ համակարգը անդառնալիորեն անցյալում է։ «Օբյեկտիվորեն անցնում է անցյալը՝ ուզենք, թե չուզենք»,-ասել է Լուկաշենկոն։

Նրա խոսքով ՝ ՆԱՏՕ-ն վերջնականապես ամրագրել է կազմակերպության գործունեության հակառուսական եւ հակաբելառուսական վեկտորները տեսանելի հեռանկարի համար եւ սեփական նախաձեռնությամբ ընդհատել է բոլոր շփումները: «Ռուսաստանի եւ նրա դաշնակիցների իբր ագրեսիվ պահվածքը զսպելու պատրվակով ընթանում է ՀԱՊԿ արեւմտյան սահմանների, այսինքն՝ մեր սահմանների մոտ ռազմական ներկայության համակարգված աճ։ Արեւմուտքը շարունակում է զորքեր, սպառազինություններ եւ ռազմական տեխնիկա տեղափոխել ՆԱՏՕ-ի արեւելյան թեւ։ Մեծանում է նրանց օպերատիվ եւ մարտական պատրաստության միջոցառումների ինտենսիվությունը»,-նշել է Լուկաշենկոն՝  հավելելով, որ այդ կապակցությամբ Բելառուսի եւ Ռուսաստանի զորքերի տարածաշրջանային խմբավորման տեղակայման վերաբերյալ վերջերս ընդունված որոշումը բնական արձագանք է առկա մարտահրավերներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ