News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մոլդովայի արտաքին գործերի եւ եվրոպական ինտեգրման նախարար Նիկոլայ Պոպեսկուն մտադիր է բողոք հայտնել Քիշնեւում Ռուսաստանի դեսպան Օլեգ Վասնեցովին՝ չորեքշաբթի օրը հանրապետության էլեկտրամատակարարման խափանման կապակցությամբ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Պոպեսկուն վճռականորեն պահանջել է, որ Մոլդովայի Հանրապետությունում Ռուսաստանի դեսպանը կանչվի ԱԳՆ, որպեսզի խիստ բողոք հայտնվի Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտների ռմբակոծության դեմ, որոնք առաջացրել են էլեկտրաէներգիայի անջատումներ [Մոլդովայում]», հաղորդում է երկրի ԱԳՆ Telegram-ալիքը։

Չորեքշաբթի օրը Մոլդովայի էներգամատակարարման համակարգի, ինչպես նաեւ Մերձդնեստրի Մոլդավսկայա ՀԷԿ-ի վթարային անջատում է տեղի ունեցել։ Որոշ քաղաքներում դադարեցվել է ջրամատակարարումը, կորել է բջջային կապը։ Ինչպես տեղեկացրել է փոխվարչապետ, ենթակառուցվածքների եւ տարածաշրջանային զարգացման նախարար Անդրեյ Սպինուն, վթարը տեղի է ունեցել Ուկրաինայի էներգետիկ համակարգում խափանումների պատճառով, որի հետ կապված է մոլդովականը։

Այդ ժամանակ լույսը սկսել է աստիճանաբար վերադառնալ քաղաքներ։ Էներգետիկների կարծիքով՝ էլեկտրամատակարարումը լիովին վերականգնելու համար մի քանի ժամ կպահանջվի:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ