News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ինեկոբանկի հաճախորդների համար վաղուց սիրելի դարձած «Զեյթուն» մասնաճյուղը վերաբացվել է ընդամենը մի քանի քայլ այն կողմ՝ նոր հասցեում, մի քանի քայլ ավելի հարամարվետ պայմաններում։

Այսուհետ արդեն Պարույր Սևակի փողոց 51/3 հասցեում մասնաճյուղն այցելուների առջև իր դռները կբացի առավել ընդարձակ ու հարմարավետ տարածքում։

Ինեկոբանկը, իր առաջատար թվային լուծումների և օնլայն գործիքակազմի հարստացմանը  զուգահեռ, շարունակում է նաև իր մասնաճյուղերի վերազինման ու արդիականացման գործընթացը։

Թվային բանկինգի արագընթաց զարգացման և կատարելագործման պայմաններում, երբ ֆիզիկական գործարքների գերակշռող մասը կատարվում է մասնաճյուղերից դուրս՝ առցանց եղանակով, հաճախորդների կողմից այսօր էլ շարունակվում է կարևորվել իրական շփումն ու հարմարավետ սպասարկումը մասնաճյուղում։

Բանկի Անհատական բանկինգի ծառայության ղեկավար Գևորգ Մամիկոնյանը նշում է, որ մասնաճյուղային ցանցի կատարելագործումն ու ընդլայնումը շարունակական գործընթաց է, որն ունի մեկ նպատակ՝ ապահովել Ինեկոբանկի  յուրաքանչյուր հաճախորդի հարմարավետությունը:

«Թեպետ այսօր Ինեկոբանկի հաճախորդներն իրենց գործարքների շուրջ 90%-ը կատարում են InecoOnline համակարգի կամ InecoMobile հավելվածի միջոցով, մենք ուրախ կլինենք տեսնել  մեր ինչպես արդեն հավատարիմ դարձած, այնպես էլ բոլոր նոր հաճախորդներին վերաբացված մասնաճյուղում և ծանոթացնել բանկի բոլոր պրոդուկտներին և լուծումներին, որոնք կօգնեն նրանց արդյունավետ կերպով հասնել իրենց ֆինանսական նպատակներին»,- նշում է Գևորգ Մամիկոնյանը:

Վերաբացված մասնաճյուղում, ունիվերսալ տերմինալից բացի, այսուհետ կգործի նաև առանձին դրամարկղ՝ անհրաժեշտ բոլոր գործարքները տեղում կատարելու համար։ 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է, չպետք է շրջանցենք պատժամիջոցները. Թունյան
ՀՀ-ում «Միր» քարտերի արգելափակման հարցը մեդալի երկու կողմ ունի…
Չինաստանի, ԱՄԷ եւ Թուրքիայի բանկերում բարդացրել են վճարումները ռուսական նավթի համար. Reuters
Բանկերում պահանջները խստացվել են...
Շվեյցարիայի բանկերը սկսել են փակել ռուսաստանցիների հաշիվները
Շվեյցարական բանկերը սկսել են չսպասարկել ռուսաստանցիներին...
Թուրքական բանկերը չեն ընդունում վճարումներ Ռուսաստանից. ԶԼՄ
Թուրքական արտահանողները դեռ չեն կարող ստանալ վճարումներ Ռուսաստանից...
ԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսեր
Ընդհանուր ծավալը՝ 5 մլն ԱՄՆ դոլար...
5 000 դրամ բոնուս IDBank-ից՝ կենսաթոշակային քարտ ձեռք բերողների համար
Բոնուսը ստանալու համար անհրաժեշտ է ունենալ կենսաթոշակային հաշվից/քարտից տարբերվող այլ հաշիվ։ Իսկ բոնուսը վճարելուց հետո կստանաք տեղեկացնող SMS...
Ամենաշատ