News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 07
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Մարդկանց դեմքերը ճանաչելու տեխնոլոգիան կարող է փրկել ծովաշներին։ Քոլգեյթի համալսարանի հետազոտական խումբը մշակել է SealNet՝ ծովաշների դեմքերի տվյալների շտեմարան, որն ստեղծվել է Մեն նահանգի Կասկո ծովածոցի սովորական ծովաշների լուսանկարահանման միջոցով, տեղեկացրել է AP-ը։

Թիմը հայտնաբերել է, որ ծովային կաթնասունների ճանաչման գործիքի ճշգրտությունը գրեթե 100 տոկոս է, ինչը կարեւոր ձեռքբերում է էկոհամակարգում, որտեղ ապրում են հազարավոր ծովաշներ։

Հետազոտողներն աշխատում են տվյալների բազայի ընդլայնման ուղղությամբ, որպեսզի այն հասանելի դարձնեն այլ գիտնականներին, ասել է Colgate-ի կենսաբանության պրոֆեսոր եւ թիմի անդամ Քրիստի Ինգրամը։ Նրա խոսքով՝ տվյալների ընդլայնումն ի հաշիվ դրանում հազվադեպ տեսակների ընդգրկման, ինչպիսին են միջերկրածովյան վանական-ծովաշունը եւ հավայան վանական-ծովաշունը, կարող է օգնել այդ տեսակների պահպանման գործում։

Ինգրամի խոսքով՝ ծովաշների դեմքերի քարտագրումը եւ մեքենայական ուսուցման օգտագործումը՝ դրանց նույնականացման համար, նույնպես կարող են օգնել գիտնականներին ավելի լավ հասկանալ, թե օվկիանոսի որ մասերում են ապրում ծովաշները։

SealNet-ը նախատեսված է դեմքի ավտոմատ ճանաչման համար՝ այնպիսի դիմագծերի հիման վրա, ինչպիսին է աչքերի եւ քթի ձեւը։ PrimNet համանման գործիքը, որը նախատեսված է կապիկների ճանաչման համար, ավելի վաղ օգտագործվել է ծովաշների պարագայում, բայց SealNet-ն ավելի լավն է, ասել են Colgate-ի հետազոտողները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ