News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Իրաքի եւ Սիրիայի տարածքներին Թուրքիայի ու Իրանի օդային հարվածները խախտում են այդ երկրների ինքնիշխանությունը։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Եգիպտոսի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ Աբու Զեյդը՝ կոչ անելով նվազեցնել տարածաշրջանում էսկալացիան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Եգիպտոսը մեծ մտահոգությամբ է հետեւում վերջին օրերին Իրանի ու Թուրքիայի կողմից երկու արաբական երկրների՝ Իրաքի եւ Սիրիայի վրա հարձակումներին, որոնք խախտում են այդ երկրների ինքնիշխանությունը»,- ասվում է հայտարարության մեջ։ «Եգիպտոսը կոչ է անում նվազեցնել էսկալացիան՝ արյունահեղությունը դադարեցնելու եւ տարածաշրջանը լրացուցիչ ապակայունացնող գործոններից ազատելու համար»,- ընդգծել է Աբու Զեյդը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ