News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մինչ ոստիկանության համակարգում հպարտությամբ արձանագրում են բարեփոխումների «շռնդալից ընթացքն» ու մասնավորապես նոր ներդրվող պարեկային ծառայության նվաճումները, «Փաստ» թերթին հերթական ուշագրավ տեղեկություններն են հայտնի դառնում, որոնք, շատ մեղմ ասած, տարակուսանք են առաջացնում:

Այդպիսի մի տեղեկության համաձայն, օրերս սկանդալային միջադեպ է տեղի ունեցել պարեկային ծառայության ներկայացուցիչների մասնակցությամբ, ովքեր ձեռնաշղթայել և բերման են ենթարկել հենաշարժողական համակարգի լրջագույն խնդիրներ ունեցող և անհապաղ վիրահատության նախապատրաստվող արվեստագետին, որն իր տան դիմաց՝ կնոջ և անչափահաս երեխայի ներկայությամբ, իբրև թե ծեծի է ենթարկել չորս-հինգ ոստիկանի՝ բռնություն գործադրելով նրանց նկատմամբ:

Սակայն սա Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի, նկարիչ և քանդակագործ Էդուարդ Վանեսքեհյանի հետ կատարվածի հետ կապված ամբողջ պատմությունը չէ: Ըստ տեղեկությունների, ձեռնաշղթայված քաղաքացին ոստիկանության Արաբկիրի բաժնում արժանացել է չափազանց «ջերմ» վերաբերմունքի և արդյունքում ստացել է բավականին լուրջ մարմնական վնասվածքներ: Այս ամենը բավական չէ, հիմա էլ Քննչական կոմիտեում գործ է «կարվում»՝ ձեռնափայտով տեղաշարժվող արվեստագետին մեղադրելով ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:

Մեր տեղեկություններով, քաղաքացին արդեն վեցերորդ օրն է, ինչ ստացիոնար բուժում է ստանում բժշկական հաստատություններից մեկում, իսկ ոստիկանության համակարգի «բարեփոխումները» շարունակում են արձանագրել հերթական նոր նվաճումները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ