News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 01
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 23-ին, ժամը 22։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նազարբեկյան 25/5 հասցեում գտնվող «Աղաբաբյանս» հյուրանոցային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։

Պարզվել է, որ բախվել են «Subaru» և «Mercedes-Benz» (վարորդ` Ա. Ն.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Subaru» մակնիշի ավտոմեքենան շրջվել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Subaru» մակնիշի ավտոմեքենայի երկու ուղևոր հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ։

Փրկարարները «Subaru» մակնիշի ավտոմեքենայի ևս երկու ուղևորի մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղից Պ.Ու․-ն (ծնված 2002 թ) և Մ. Ս․-ն (ծնված 2003 թ․) տեղափոխվել են «Աստղիկ» ԲԿ․ Պ․Ու.-ի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ Մ․Ս․-ինը՝ բավարար։

Տուժածներ Տ․Մ․-ն (ծնված 1999 թ.) հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, իսկ Դ․Մ․-ն՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ․ Տ․Մ․-ի առողջական վիճակը գնահատվել է ծանր։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնի փականը, դադարեցրել «Subaru» մակնիշի ավտոմեքենայի յուղի արտահոսքը և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վլադիմիր Վարդանյանը՝ իր ու Մհեր Սահակյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի մասին
Ես քայլ չեմ արել դեպի պատգամավորը, ես մնացել եմ այն հատվածում, որտեղ սովորաբար նստում եմ...
Պատգամավոր Մհեր Սահակյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ԱԺ–ում տեղի ունեցած միջադեպից
2023թ. մարտի 31-ին ՀՀ Ազգային ժողովից ահազանգ, այնուհետև ՀՀ Ազգային ժողովի պատգամավորից ՀՀ ՆԳՆ...
Խաչատուրյան քույրերի հորը հետմահու կդատեն սեռական բռնության եւ պոռնոգրաֆիկ նյութեր պատրաստելու համար
Մոսկվայի Բուտիրսկի դատարանը գրանցել է Միխայիլ Խաչատուրյանի դեմ գործը․․․
Պետերբուրգում առգրավվել է ավելի քան 200 կգ կոկաին
Նրա խոսքով՝ ոստիկանությանը հաջողվել է կասեցնել միջազգային թմրանյութերի խմբի գործունեությունը․․․
Դատախազությունը Թրամփին մեղադրում է գործարար ոլորտում խարդախության ավելի քան 30 դրվագով․ CNN
Դատախազներն արդեն կապ են հատատել Թրամփի իրավաբանների խմբի հետ․․․
Էկվադորում սողանքի զոհերի թիվը հասել է 17-ի
Էկվադորի կենտրոնական մասում սողանքի զոհերի թիվը հասել է 17 մարդու...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ