News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սերբիայի եւ ինքնահռչակ Կոսովոյի բանակցողները Բրյուսելում չորեքշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն են ձեռք բերել ավտոհամարանիշների վիճելի հարցում, ինչը թույլ կտա խուսափել էսկալացիայից։ Այս մասին ասել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Ուրախ եմ տեղեկացնել, որ Սերբիայի եւ Կոսովոյի գլխավոր բանակցողները ԵՄ միջնորդությամբ պայմանավորվել են այն միջոցների հարցում, որոնք թույլ կտան խուսափել հետագա էսկալացիայից եւ լիարժեք կենտրոնանալ հարաբերությունների կարգավորման վրա»,- գրել է Բորելը Թվիթերում։ Նա նշել է, որ Սերբիան համաձայնել է  չտալ համարանիշներ կոսովյան քաղաքների կոդերով, իսկ Կոսովոն խոստացել է դադարեցնել սերբական համարանիշներով մեքենաների հարկադիր վերագրանցման փորձերը։

«Ես առաջիկա օրերին կողմերին կհրավիրեմ քննարկել հետագա քայլերը»,- նշել է Բորելը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրանեսթ» ԽՎ-ն հորդորել է ԵՄ-ին մշակել կոնկրետ առաջարկներ, թե ինչպես արձագանքել ՀՀ եվրոպական ձգտումներին. պատգամավոր
«Եվրանեսթ» ԽՎ-ի բանաձեւում տեղ են գտել ձեւակերպումներ, որոնք համահունչ են...
Ադրբեջանի պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարը խոսել է Հարավային Կովկասում ԵՄ-ի ապակայունացնող դերի մասին
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Նագիևն իր հոդվածում նշում է, որ «Ադրբեջանում կայունության և անվտանգության սպառնալիքի վտանգ դեռ կա»...
Հայաստանը դիմումը վերցրած չի գնացել եւ սպասում, որ ԵՄ անդամության թեկնածու դառնա. Ալեն Սիմոնյան
Մենք հիմա քննարկում ենք, հասկանում ենք, ի գիտություն ենք ընդունում այդ...
ԵՄ-ի անդամակցության մասին քննարկում այս փուլում չկա. Չեմ կարծում, որ նման բան կարող է տեղի ունենալ. Ալեն Սիմոնյան
Անշնորհակալ գործ է Ադրբեջանի գործողությունները մեկնաբանելը...
Կշարունակվի ԵՄ ֆինանսավորմամբ «Աջակցություն ՀՀ իրավապահ մարմիններին և անվտանգության բարեփոխումներին» ծրագիրը
Երևանում մարտի 26-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովելու Եվրամիության կողմից...
Ֆրանսիայի դեսպանը ֆրանսիացի պատգամավորների հետ այցելել է Սոթքի ոսկու հանք
Ուրախ էինք Մարտունիում հյուրընկալել Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե…
Ամենաշատ