News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Իրավիճակն Ուկրաինայում կարող է տասնամյակներ տեւել, կարծում է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն։

«Մեր կարծիքով՝ պատերազմը ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ ավարտվելու է բանակցությունների սեղանի շուրջ, այլ ոչ թե մարտադաշտում ունեցած հաջողությունների ճանապարհով»,- ասել է Չավուշօղլուն՝ Թուրքիայի արտաքին քաղաքականության վերաբերյալ թեմայով ելույթ ունենալով Անկարայի բուհերից մեկում, նրա խոսքերը մեջբերել է Anadolu գործակալությունը։

Թուրքական դիվանագիտության ղեկավարը հիեշեցրել է, որ ՌԴ եւ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարների՝ Անթալիայում կայացած հանդիպման, ինչպես նաեւ ՌԴ-ի եւ Ուկրաինայի պատվիրակությունների ստամբուլյան հանդիպման արդյունքներով կողմերը մոտ են եղել հրադադարի վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելուն։ Բայց հետո կողմերը հրաժարվել են երկխոսությունից։

«Այսօր պայմանները լրջորեն տարբերվում են դեռեւս մարտին եղած պայմաններից։ Նոր իրողություններ են  հայտ եկել։ Իրավիճակը շատ ավելի խառն է, բայց հույսը կորցնել չի կարելի»,- համոզված է նախարարը։

Նրա խոսքով՝ Ուկրաինայում ռազմական բաղադրիչի շեշտադրման դեպքում «կառաջանա այն բանի վտանգը, որ պատերազմը կարող է տասնամյակներ տեւել»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չեռնիգովում զոհերի թիվը հասել է 11-ի, վիրավորվել է 22 մարդ
Ըստ Կլիմենկոյի, մարդիկ կան փլատակների տակ, փրկարարական աշխատանքները շարունակվում են
ՌԴ ՊՆ․ Թաթարստանի երկնքում ուկրաինական անօդաչու է խոցվել
Նշվում է, որ անօդաչուն ոչնչացվել է հերթապահող հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից
Ղրիմում ռուսաստանյան ռազմական օդանավակայանի շրջանում պայթյուն է տեղի ունեցել
Ջանկոյ-Թեոդոսիա ավտոճանապարհի Ջանկոյին հարող հատվածը ժամանակավորապես փակ է երթևեկության համար, կազմակերպվել է շրջանցիկ ճանապարհ
Ռուսաստանը հրթիռներ է արձակել Չեռնիգովի ուղղությամբ, կան զոհեր և վիրավորներ
Չեռնիգովի շրջանային վարչակազմի ղեկավար Վյաչեսլավ Չաուսը տեղի բնակիչներին արյուն հանձնելու կոչ է արել
ISW. Կիևին ԱՄՆ-ի օգնության հետաձգումը կարող է օգնել Ռուսաստանին ապագայում հաջողության հասնել մարտի դաշտում
Ռուսաստանը և Ուկրաինան ներգրավված են օդային տարածքում նորարարությունների և հարմարվողականության...
Շոլցը Սի Ցզինպինին հորդորել է օգտագործել ՌԴ-ի վրա իր ազդեցությունը՝ Ուկրաինայում պատերազմին վերջ տալու համար
«Դրա համար էլ նախագահ Սիին հորդորեցի ազդելու ՌԴ-ի վրա, որ Պուտինը վերջապես դադարեցնի իր անիմաստ արշավը, դուրս բերի զորքերն ու վերջ դնի այս զարհուրելի պատերազմին»…
Ամենաշատ