News
Լրահոս
News
Կիրակի
Փետրվար 05
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը


ԱԱԾ մարմիններից պետական  պահպանության ծառայությունն առանձնացնում ենք, դառնում է առանձին, վարչապետի ներքո գործող մարմին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Այս բարեփոխումը ընդհանուր անվտանգության ոլորտի բարեփոխումների շրջանակներում է: Կարեւոր կետերից մեկն այն է, որ նախկինում պաշտոնաթող նախագահին տրվում էր ցմահ պետական պահպանություն, այժմ այդ ծառայությունը կտրամադրվի պաշտոնաթող լինելուց հետո եւս 7 տարի, վարչապետի դեպքում դա կլինի 10 տարի»,-ասաց նա:

Փաշինյանն էլ հավելեց, որ անհրաժեշտության դեպում պաշտոնները թողնելուց հետո երկրի առաջին դեմքերի պետական պահպանության ծառայութունը կարող է երկարացվել:

Անդրադառնալով նրան, որ ՊՊԾ-ն անցնում է վարչապետի ենթակայության տակ, վարչապետը դա դրական գնահատեց՝ նշելով, որ դրանով ԱԱԾ-ին հնարավորություն է տրվում կենտրոնանալ իր բուն գործառույթների վրա, որոնցից առաջինը հակահետախուզությունն է:

«Ուզում էի ասել գոհունակությամբ, բայց՝ ոչ այդքան գոհունակությամբ,  պետք է ասել, որ Հակահետախուզության առումով ԱԱԾ-ն վերջին շրջանում աննախադեպ հաջողություններ ունի»,- հայտարարեց գործադիրի ղեկավարը:

Նա հավելեց, որ բացահայտումների մասին հասարակությունը իրազեկվում է և շատ ցավալի  համարեց, որ նման երևույթներ կան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ