News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 26
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը


Ադրբեջանի կողմից վերջին կրակոցները, հնարավոր է, նպատակ են հետապնդում վարկաբեկել ԵՄ դիտորդական առաքելությունը, որպեսզի նրանց մեղադրեն անարդյունավետության մեջ եւ հիմնավորեն, որ միայն ռուս զինվորականների ներկայությունն է ազդեցություն ունենում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Մենք ռազմական եւ քաղաքական մասով աջակցություն չենք ստանում։ Եթե մենք ունենք բավարար աջակցություն, ապա ինչո՞ւ Ադրբեջանում մինչ օրս կան հայ ռազմագերիներ, ինչո՞ւ տեղի ունեցան Սեւ լճի եւ Խծաբերդի իրադարձությունները։ Ինչո՞ւ տեղի ունեցավ Ջերմուկի ուղղությամբ ներխուժումը։ Երբ մենք խոսում ենք ռուսական զորքերի ներկայության մասին, այդ հարցերը պետք է հասկանալ։ Եթե կա, ապա ինչպե՞ս է դա տեղի ունեցել»,-տարակուսանք հայտնեց նա։

Նա կոչ արեց չհամեմատել Ռուսաստանի ռազմական ներկայությունն ու ԵՄ ներկայությունը քաղաքացիական դիտորդների տեսքով: Նա վստահեցրեց, որ ԵՄ դիտորդների ներկայությունը լուրջ զսպող ազդեցություն ունի։ «Մենք ակնկալում ենք, որ Հայաստանում նրանց գտնվելու ժամկետը կերկարաձգվի»,-նշեց Սիմոնյանը։ 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սեպտեմբերյան մարտերից տուժած Ջերմուկի ճոպանուղին վերանորոգման փուլում է. քաղաքապետ
Սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով տուժած  ենթակառուցվածքների թվում էր նաև…
Ադրբեջանն անհնարին է դարձնում հայերի կյանքը ԼՂ-ում, սա հստակ էթնիկ զտում է․ Իսպանիայում ՀՀ դեսպանը՝ El Mundo թերթին
2020 թվականի զինադադարից ի վեր Ադրբեջանի ագրեսիաները Հայաստանի դեմ երբեք չեն դադարել։ Ադրբեջանական վերջին ագրեսիան արդեն դատապարտվել է...
Թեհրանը զգուշացրել է Բաքվին. «Ալիեւ, մի խանգարիր քո անդորրը»
Ալիրզա Մոնադին նշել է. «Մենք խնդրում ենք Ալիեւին աշխարհի տնտեսական ճգնաժամի պայմաններում իր գործողություններով․․․
Աջակցում ենք Հայաստանին և Ադրբեջանին՝ հասնելու կայուն, համապարփակ և արդար խաղաղության. Կլաար
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ…
Երասխի ուղղությամբ հակառակորդի կրակոցից զոհված Արշակ Սարգսյանն այսօր հուղարկավորվել է
Արշակը նախորդ տարվա ամռանն էր զորակոչվել բանակ․․․
Բաքվում փորձել են հայկական կողմին վերագրել սեփական հնարքները
Թե ով է ագրեսորը, ով է միտումնավոր սրում իրավիճակը տարածաշրջանում, ով է ապատեղեկատվության քարոզում․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ