News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Քիշնեւի քաղաքապետ Իոն Չեբանն իր Թելեգրամ-ալիքում ասել է, որ քաղաքը կարող է մնալ առանց ջրի էլեկտրաէներգիայի անբավարարության պատճառով։

«Հարգելի բնակիչներ, մեզ նախազգուշացրել են, որ այսօր մենք կարող ենք մնալ առանց ջրի։ Մենք բոլոր փաստարկները ներկայացրել ենք կենտրոնական իշխանություններին եւ պատասխանատու ատյաններին, որ ջրմուղը այլեւս չի կարող գործել էլեկտրականության եւ գազի բարձր գների պայմաններում»,- գրել է Չեբանը։

Նա նշել է, որ էլեկտրաէներգիայի անբավարարության պատճառով առաջացած ջրամատակարարման խնդիրը կապված է Apă Canal ջրամատակարար ձեռնարկության հետ, որը ստիպված է էլեկտրականության համար եռակի թանկ վճարել, քան առաջ։ Չեբանը նախազգուշացրել է աղետի մասին, որը կարող է առաջ բերել ջրանջատումը ձմռանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ