News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 06
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

4 տարվա երկարատեւ եւ համառ պայքարից հետո մենք կարողանում ենք խաղային ոլորտը կարգավորել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հիմա բուքմեյքերներ եւ օնլայն կազինոների ոլորտում ունենք պետական տուրք տարեկան 600 մլն դրամի չափով: Հիմա մենք ասում ենք՝ այդ գումարը մուծում եք, աշխատում եք՝ շատ լավ, բայց ամեն 100 միլիարդ դրամ խաղադրույքի համար պետք է լրացուցիչ 75 մլն դրամ տուրք վճարեք: Սա ազնիվ է, որովհետեւ կախված նրանից, թե որքան հաջողակ է տվյալ ընկերությունը, համապատասխանաբար ավելանում է գումարի չափը»,-ասաց նա:

Փաշինյանը տեղեկացրեց, որ ՊԵԿ-ն ու Ֆինանսների նախարարությունը համատեղ մշակում են խաղատների, շահումներով խաղերի հաշվարկման եւ հարկման նոր համակարգ:

«Հաջորդ խնդիրն այն է, որ մենք այսօր ունենք կարգավորումներ, որ կազինոներ գործելու հնարավորություն տվել ենք որոշակի տեղանքներում: Բայց նաեւ 100 մլն դոլար ներդրման պարագայում հնարավորություն կա բացել կազինոներ: Ֆիննախում քննարկումների արդյունքում հանգեցինք այն եզրակացության, թե ինչպես ենք հաշվարկելու, թե արդյոք  100 մլն դոլարի ներդրում է արված։ Օրինակ, արդեն Երեւանում ազդակներ ունենք, որ 100 մլն և ավելի դոլար ներդրմամբ հյուրանոցներ են կառուցում, որոնք նպատակ ունեն կազինո բացելու։ Բնականաբար, Երևանում բացվող խաղատները կլինեն ավելի այլ կարգի, որը սոցիալապես անապահով խավի խաղադրույքների վրա աչք չի դնի, այլ բոլորովին այլ տրամաբանությամբ կաշխատի»,–ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով` մի քանի ամսվա ընթացքում կարող են նախագիծը շրջանառության մեջ դնել, թե ինչպես են ներդրումները հաշվարկվելու, որպեսզի չարաշահումներ չլինեն։

Նշենք, որ ըստ օրենքի՝ խաղատներ կարող են բացվել Երևանից 50 կմ հեռավորության վրա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2022 թվականի դեկտեմբերին հետվճար ստացած քաղաքացիների թիվը կազմել է 66.797
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է...
Դոլարի փոխարժեքն աճել է. Եվրոն էժանացել է ավելի քան 6,5 դրամով
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 6-ին, կազմել է…
Ֆրանսիայի «Հայաստան» հիմնադրամը Տավուշի ֆերմերներին նվիրաբերել է ավելի քան 200.000 պտղատու ծառերի տնկիներ
Այստեղ գործող պանրի գործարանում աշխատում է շուրջ 30 հոգի, իսկ ֆերմայի…
«Թամարա»-ի թթվասերի արտադրությունը կասեցվել է. ապրնքը շուկայից հետ կկանչվի
«Թամարա» ՍՊԸ-ի արտադրական առանձին գործառույթը կասեցվել է մինչև…
Արմեն Արզումանյանը ազատվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով...
«Ժողովուրդ». Մսամթերքի արտադրության ոլորտում լուրջ անկում է, իսկ Վահան Քերոբյան դեռ գոհ է
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախորդ տարվա 11 ամիսներին Հայաստանում մսի արտադրության...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ