News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կառլ XII-ը պատմության մեջ մտել է որպես Եվրոպայի ամենամարտունակ կառավարիչներից մեկը: Հենց նրա դեմ է պայքարել Պետրոս I-ը Հյուսիսային մեծ պատերազմում։ Կառլը ճակատամարտում մահացած վերջին եվրոպացի միապետն է՝ նա մահացու վիրավորվել է գլխից 1718 թվականին Նորվեգիայի Ֆրեդրիքսթեն ամրոցի պաշարման ժամանակ։ Սակայն, ոմանք կարծում էին, որ թագավորին սպանել է ոչ թե հակառակորդը, այլ երկրի ներսում դավադիրները, որոնք դժգոհ էին անօգուտ պատերազմների վրա ռեսուրսների երկար տարիների վատնումից: Վարձու մարդասպանը, իբր, կրակել է թագավորի վրա իր համազգեստի կոճակ-փամփուշտով` ֆետրե գլխարկի վրա թողնելով 19,5 մմ տրամագծով անցք:

Մի շարք բալիստիկ փորձարկումներից հետո, որոնց ժամանակ գանգոսկրի նման նյութ է օգտագործվել, որի վրա կրակել են 19,5 մմ մուշկետի փամփուշտներով, Ուլեաբորգի համալսարանի հետազոտության հեղինակները եզրակացրել են, որ թագավորն ակնհայտորեն չի սպանվել մուշկետի կրակոցից: Գլխարկի մեջ նույն տրամագծով անցք բացելու համար ավելի մեծ արկ է պետք, որը հնարավոր չէր օգտագործել այն ժամանակվա մուշկետներում։

Արդյունքում գիտնականները եկել են այն եզրակացության, որ Կառլը սպանվել է ավելի քան 20 միլիմետր տրամագծով երկաթե կարչետով, որի արագությունը նույնն է, ինչ այն փամփուշտների նը, որոնք, ըստ հաշվարկների, արձակվել են այն ամրոցի պատերի վրայից, որը 200 մետր է հեռու եղել Կառլի կանգնած տեղից։ Վերջնական եզրակացությունն այն է, որ Կառլ XII-ին սպանել է թշնամին, ոչ թե իր կողմնակիցներից մեկը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ