News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ես Նիկոլից կամ իմ տունն եմ ուզում, կամ թող սերտիֆիկատի գումարն ավելացնի, որ կարողանամ տուն առնեմ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24-ին, կառավարության դիմաց Արցախից տեղաբանված բնակիչների բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց բերձորից տեղահանված Անահիտ Գեւորգյանը, ով 8 երեխայի ու հիվանդ ամուսնու հետ միասին վարձով է ապրում Արտաշատի Այգեզարդ գյուղում:

«Մենք բազմազավակ ընտանիք ենք, 8 երեխա ունեմ, հիվանդ ամուսին: Եսե իմ տունն եմ պահանջում Նիկոլից: Ինքը հեռուստատեսությամբ հայտարարեց, որ բերձորցիներին ապահովում եմ տնով, ամեն ինչով,  զաբուղցիներին (Աղավնո-խմբ) էլ Ստեփանակերտն է ապահովում: Իսկ հիմա ես վարձով եմ ապրում: Ես իմ տունն եմ պահանջում, եթե չտվեց, իր համար լավ չի լինելու: Կամ էլ թող գումար ավելացնի, ես առնեմ էդ տունը»,-ասաց նա:

Տեղահանված կնոջ խոսքով, իրեն 10 մլն դրամի սերտիֆիկատ են տվել, իսկ այդ գումարով տուն գնել չի կարող. «Թող 10 մլն էլ ավելացնեն: Հիմա ես պետք է վարկ վերցնեմ, 10 մլն էլ ավելացնեմ, որ տուն առնեմ: Այսինքն ես իմ երեխեքի բերնից պետք է կտրեմ ու 15 մլն դրամ 10 տարում փակվեմ: Արդեն 4 ամիս է վարձով եմ ապրում, 70 հազարով: Ոչ մի հարմարություն չկա, ինչքա՞ն կարող եմ դիմանալ: Հիվանդ ամուսին ունեմ: 90 հազար սպաստ եմ ստանում, դրանով դեղ առնեմ, երեխեքին ուտելիք առնեմ, թե վարձը տամ: Իսկ ինքը աղայավարի գնում տաք տեղերի մեջ քնում է, իսկ իր երեխեքը  գետնին են քնում:

Ես էլ չեմ կարողանում վարձով ապրել, եթե ինձ տուն չտան, կբերեմ երեխեքից կքնացնեմ կառավարության շենքի պատի տակ, ինչ էլ լինի, կասեմ՝ Նիկոլի վզով է գնալու»,-ասաց նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ