News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ոչ ոք չի առաջարկում Գերմանիային դադարեցնել առեւտուրը Չինաստանի հետ, սակայն կարեւոր ոլորտներում Պեկինի ներդրումները պետք է մանրակրկիտ ուսումնասիրվեն: Այս մասին հայտարարել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը։

«Մենք դեմ չենք Չինաստանի հետ տնտեսական հարաբերությունների պահպանմանը»,- ասել է Հաբեկը Բեռլինում Sueddeutsche Zeitung թերթի կողմից կազմակերպված համաժողովում: «Հիմա գերմանական տնտեսության համար բացարձակապես անհնար է արագ հրաժեշտ տալ դրան, բայց ամեն ինչ խոսում է այն բանի դեմ, որ աչք փակվի եւ հույս լինի, որ իրավիճակը չի վատթարանա»։

«Սա նշանակում է, որ մեր տնտեսության կարեւորագույն հատվածներում մենք պետք է քննարկենք եւ արգելենք կարեւոր ներդրումների ռազմավարական ազդեցությունը»,- ասել է Հաբեկը:

Գերմանիան ձգտում է նվազեցնել իր կախվածությունը Պեկինից եւ մշակում է նոր ռազմավարություն Չինաստանի հանդեպ, բայց դա կարող է դժվար գործ լինել՝ հաշվի առնելով Եվրոպայի ու Ասիայի խոշորագույն տնտեսությունների միջեւ խորը առեւտրային կապերը:

Հաբեկը նշել է, որ Եվրոպան նաեւ աշխատում է Միացյալ Նահանգների հետ առեւտրային վեճը լուծելու համար այն բանից հետո, երբ Վաշինգտոնն ընդունել է Գնաճի նվազեցման մասին օրենքը, որը, նրա խոսքով, կարող է վնաս հասցնել եվրոպական ընկերություններին եւ հանել ներդրումները մայրցամաքից:

Նախարարի խոսքով, եվրոպական տեսանկյունից օրենքը Առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոնների խախտում է, որը երկարաժամկետ հեռանկարում չի կարող ընդունվել։

«Ի՞նչ է սա նշանակում Եվրոպայի համար: Մենք պետք է գործենք ավելի արագ եւ վճռական»,- հավելել է նա։

Այս տարվա սկզբին Գերմանիան 200 միլիարդ եվրո է հատկացրել մինչեւ 2026 թվականը արդյունաբերական փոփոխությունները, ներառյալ կլիմայի պաշտպանությունը, ջրածնային տեխնոլոգիաները եւ էլեկտրամոբիլների լիցքավորման ցանցի ընդլայնումը ֆինանսավորելու համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ