News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 04
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի մրցույթի նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել վերոնշյալ հանձնաժողովի հերթական նիստը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներն ու առաջիկա անելիքները, մանրամասներ են ներկայացվել արդեն իսկ կատարված աշխատանքների վերաբերյալ: Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ներկայացրել է Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որտեղ դեկտեմբերի 11-ին անցկացելու է «Մանկական Եվրատեսիլ-2022»-ը, իրականացված  աշխատանքները: Նշվել  է նաև,  որ դեկտեմբերի 5-ին Հանրապետության հրապարակում տարբեր երկրներից ժամանած միջոցառման մասնակից երեխաները միասին կվառեն գլխավոր տոնածառի լույսերը, հրապարակում տեղի կունենա նաև տոնական միջոցառում և հրավառություն։

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Արայիկ Հարությունյանը կարևորել է շահագրգիռ գերատեսչությունների հետևողական աշխատանքը՝ միջազգային մրցույթը մեր երկրում լավագույնս անցկացնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ