News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չինաստանը «օրինակելի մոդել է» այլ երկրների համար։ Այս մասին APEC-ի գործադիր տնօրենների գագաթաժողովի շրջանակներում CGTN-ին տված հարցազրույցում ասել է Համաշխարհային տնտեսական ֆորումի հիմնադիր եւ նախագահ Կլաուս Շվաբը։

Շվաբը նշել է, որ հարգում է Չինաստանի «ահռելի» ձեռքբերումները վերջին 40 տարիների ընթացքում իր տնտեսության արդիականացման գործում:

«Կարծում եմ, որ նա օրինակելի է շատ երկրների համար»,- ասել է Շվաբը, նախքան կհստակեցներ, որ, իր կարծիքով, յուրաքանչյուր երկիր պետք է ինքնուրույն որոշումներ կայացնի այն մասին, թե ինչ համակարգ է ցանկանում ընդունել: «Ես կարծում եմ, որ մենք պետք է շատ զգույշ լինենք համակարգերի պարտադրման հարցում: Բայց չինական մոդելն, անկասկած, շատ գրավիչ մոդել է մի շարք երկրների համար»,- ասել է Շվաբը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ