News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում կանխել են դիվերսիան Վոլգոգրադի մարզում «Հարավային հոսք» գազատարի հատվածում, հայտնել է ԱԴԾ հանրային կապերի կենտրոնը։

«Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից դիվերսիոն-ահաբեկչական գործողության փորձը «Հարավային հոսք» գազատարի հատվածում»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ձերբակալվել է չորս կասկածյալ։ 

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ «Հարավային հոսքի» անվտանգության միջոցառումները համակարգելու անհրաժեշտություն կա, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ