News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 04
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Լիբանանցի օրենսդիրները յոթերորդ անգամ չեն կարողացել նախագահ ընտրել։ Խորհրդարանը բաժանված է «Հեզբոլլահի» եւ նրա հակառակորդների միջեւ, կողմերից ոչ մեկը հստակ մեծամասնություն չունի, հաղորդում Է AFP-ը։

Պատգամավոր Միշել Մովադը ստացել է խորհրդարանի 128 պատգամավորներից 42-ի աջակցությունը, սակայն չի ստացել անհրաժեշտ մեծամասնությունը: 

Լիբանանը տնտեսական ճգնաժամի մեջ է գտնվում, որը Համաշխարհային բանկն անվանել է ժամանակակից պատմության մեջ ամենածանրերից մեկը:

Մայիսից երկրում ժամանակավոր կառավարություն է ձեւավորվել։

«Աննախադեպ ինստիտուցիոնալ վակուումը, հավանաբար, ավելի կհետաձգի ճգնաժամի կարգավորման եւ կարեւորագույն բարեփոխումների վավերացման վերաբերյալ ցանկացած համաձայնագիր, ինչը կխորացնի Լիբանանի ժողովրդի դժբախտությունները»,-նախազգուշացրել է Համաշխարհային բանկը:

2018 թվականից ի վեր Լիբանանի իրական ՀՆԱ-ի 37,3 տոկոս ընդհանուր կրճատումը, որն աշխարհում վատագույններից մեկն է, արդեն ոչնչացրել է 15-ամյա տնտեսական աճը եւ խաթարում է երկրի վերականգնման ներուժը։

Խորհրդարանը նոր նախագահ ընտրելու ութերորդ փորձի համար կհավաքվի դեկտեմբերի 1-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ