News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 02
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

ԵՄ երկրները Վրաստանին մինչեւ 2023 թվականի վերջը Եվրամիության անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու որոշում կկայացնի։ Այս մասին հայտարարել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին։

Նրա խոսքով, Եվրահանձնաժողովը կգնահատի հաջորդ տարվա գարնանը թեկնածուի կարգավիճակ ստանալու համար Վրաստանի կողմից 12 խորհրդատվությունների կատարման ընթացքը, հաղորդում է «Գրուզիա online»-ը։

«Մենք ուշադիր հետեւում ենք այս գործընթացին։ Դեռ ժամանակ կա, քանի որ, ըստ օրացույցի, խորհրդատվությունների կատարման գնահատականը կտանք միայն հաջորդ տարվա գարնանը։ Եվրահանձնաժողովի պաշտոնական եզրակացությունը սպասվում է միայն հոկտեմբերին։ Այնուհետեւ հաջորդ տարվա վերջին մեր ղեկավարները կքննարկեն Վրաստանի եւ այլ երկրների առաջընթացը։ Այնպես որ, դեռ ժամանակ կա։ Ես գիտեմ, որ վրացական կողմն իր առջեւ շատ հավակնոտ ժամկետներ է դրել, խորհրդարանն աշխատում է 12 խորհրդատվությունների կատարման վրա։ Մենք ցանկանում ենք, որ այս գործընթացը լինի ներառական եւ կառուցողական, բոլորի մասնակցությամբ՝ ինչպես իշխող կուսակցության, այնպես էլ ընդդիմադիր կուսակցությունների եւ քաղաքացիական հասարակության»,- նշել է դիվանագետը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ