News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայի կառավարությունն իր գերատեսչություններին հրամայել է ռազմավարական նշանակության շենքերում չտեղադրել տեսահսկման չինական խցիկներ՝ վկայակոչելով անվտանգության հետ կապված վտանգները, տեղեկացրել է CNBC-ն։

Որոշումն ընդունվել է «անվտանգության ընթացիկ եւ ապագա հնարավոր ռիսկերի դիտարկումից հետո՝ կապված կառավարական տարածքի տեսահսկման համակարգերի տեղադրման հետ»,- ասել է նախարար Օլիվեր Դաուդենը խորհրդարանին ուղղված գրավոր նամակում։

«Ստուգման ընթացքում եզրակացություն է կատարվել, որ անհրաժեշտ են վերահսկման լրացուցիչ միջոցներ Մեծ Բրիտանիայի համար այդ համակարգերի միացման հնարավորությունների մեծացման սպառնալիքի համատեքստում»,- ասել է Դաուդենը։

Բրիտանական հրամանը վերաբերում է այն խցիկներին, որոնք պատրաստել են այն ընկերությունները, որոնց վրա տարածվում է անվտանգության մասին չինական օրենսդրությունը եւ ներառում է հրահանգներ դեպարտամենտների համար՝ հիմնական համակարգչային ցանցերից այդ սարքերն անջատելու վերաբերյալ։

Տասնյակ օրենսդիրներ կոչ էին արել արգելել Hikvision-ի եւ Dahua-ի արտադրած տեսախցիկների վաճառքը եւ տեղադրումը, դրանք մասնակի պետական չինական ընկերություններ են, եւ արգելքը կապված էր կոնֆիդենցիալության հետ։

Hikvision-ը Reuters-ի համար արած հայտարարությունում հերքել էր այն մեղադրանքը, որ ընկերությունն այսուհետ եւս ձգտելու է փոխգործակցել բրիտանական իշխանությունների հետ։

«Hikvision-ը չի կարող օգտատերերի տվյալները փոխանցել երրորդ անձանց, մենք չունենք վերջնական օգտատերերի տվյալների շտեմարաններ եւ չենք վաճառում ամպային պահեստարաններ Մեծ Բրիտանիայում»,- ասել է ընկերության ներկայացուցիչը։

Միացյալ Նահանգները սահմանափակումներ է մտցրել Hikvision, Dahua եւ չինական այլ ընկերությունների արտադրած տեսախցիկների վաճառքի եւ օգտագործման համար։

Բրիտանական պետական մարմինների մեծ մասն օգտագործում է Hikvision-ի կամ Dahua-ի տեսախցիկներ, հուլիսին հայտարարել է կոնֆիդենցիալության պաշտպանության Big Brother Watch խումբը։

Կառավարական մի շարք գերատեսչություններ, այդ թվում ներքին գործերի եւ բիզնեսի նախարարությունը, տեղադրել են Hikvision-ի խցիկներ իրենց շենքերի ճակատային մասերում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ