News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բելգիան եւ Մեծ Բրիտանիան վիճել են այն բանից հետո, երբ Բելգիայի կառավարությունն արգելափակել է այն տեխնոլոգիաների արտահանումը, որոնք վճռական նշանակություն ունեն բրիտանական միջուկային պոտենցիալի պահպանման համար, չնայած այն բանին, որ երկու երկրները ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներ են, գրել է Times-ը։

Վեճը սրվել է բելգիական կառավարության այն նախազգուշացումների պատճառով, որ Մեծ Բրիտանիան սպառնացել է չեղարկել 514,90 մլն ֆունտ սթեռլինգ (600 մլն եվրո) գումարի զենքի մատակարարումների պատվերը բելգիական FN Herstal ընկերության արտադրության գնդացիրների համար, եթե արտահանումը չթույլատրվի։

Բելգիայի կառավարության բաձրաստիճան աղբյուրներն անհանգստացած են, որ հակամարտությունը սպառնալիքի տակ կդնի Արեւմուտքի եւ ՆԱՏՕ-ի միասնությունը Եվրոպայում պատերազմի ժամանակ։

Երկու շաբաթ առաջ Բելգիայի դաշնային կառավարությունը մերժել էր թույլատրել հատուկ իզոստատիկ մամլիչի արտահանումը, որն անհրաժեշտ է բրիտանական միջուկային զինանոցի համար, քանի որ կանաչները վետո են դրել դրա վրա։

Մամլիչն Անտվերպենում արտադրում է ամերիկա-բելգիական EPSI ընկերությունը։ ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո այս արտադրանքի արտահանման համար անհրաժեշտ է ստանալ հատուկ արտոնագիր Բելգիայի կառավարությունից։ Ավելի վաղ այդ ընթացակարգը ձեւական բնույթ էր կրում, բայց այս անգամ այն արգելափակել է փոխվարչապետ Ժորժ Գիլկինեն։ Քաղաքական գործիչը ներկայացնում է «Էկոլո» կուսակցությունը, որը դեմ է միջուկային զենքին եւ ռազմարդյունաբերական լոբբիին։

Մամլիչն օգտագործվել է Օլդերմասթոնում միջուկային մարտագլխիկների արտադրությունում։ Պաբերականի աղբյուրը բրիտանական Ռազմածովային նավատորմում հավաստիացրել է, որ մատակարարումների բացակայությունը չի անդրադառնա Միացյալ Թագավորության նավատորմի մարտունակության վրա։

Բելգիայում մամլիչը բնորոշում են որպես «համաշխարհային անալոգ չունեցող»։ Պարբերականի տվյալներով՝ Լոնդոնում որպես Բրյուսելին պատասխան միջոց սպառնում են չեղարկել բելգիական FN Herstal ընկերության արտադրած գնդացիրների խմբաքանակի գնումը (514 մլն ֆունտ սթեռլինգի՝ մոտ 600 մլն եվրոյի չափով) չեղարկելով։ Դա կարող է հանգեցնել Բելգիայում կառավարող կոալիցիայի փլուզման, քանի որ սպառնալիքի տակ կդնի երկրի հարավային մասում FN Herstal գործարաններում զբաղվածության հարցը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ