News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաները զայրացած են Ջո Բայդենի վարչակազմից եւ այժմ ամերիկացնիներին մեղադրում են, որ իրենք հարստանում են պատերազմի հաշվին, մինչդեռ ԵՄ երկրները տառապում են։

«Եթե սթափ նայենք իրավիճակին, միակ երկիրը, որն ամենից շատ է շահում այս պատերազմից՝ ԱՄՆ-ն է, քանի որ նրանք ավելի շատ գազ են վաճառում եւ ավելի բարձր գներով, ինչպես նաեւ շատ զենք», — Politico-ին ասել է ԵՄ բարձրաստճան պաշտոնյաներից մեկը։

«Մենք իսկապես պատմական փուլում ենք», —ասել է ԵՄ բարձրաստճան պաշտոնյան՝ պնդելով, որ ԱՄՆ սուբսիդիաների պատճառով առեւտրի խախտման  եւ էներգակիրների բարձր գների տեսքով կրկնակի հարվածը կարող է հասարակությանը տրամադրել ռազմական գործողությունների եւ հյուսիսատլանտյան դաշինքի դեմ։

«Ամերիկան պետք է հասկանա, որ ԵՄ շատ երկրներում հասարարկական կարծիքը փոխվում է»։

ԵՄ գլխավոր դիվանագետ Ժոզեպ Բորելը Վաշինգտոնին հորդորել է արձագանքել եվրոպական մտահոգություններին։  «Ամերիկացիները որոշումներ են կայացնում, որոնք մեզ համար տնտեսական նշանակություն ունեն», - POLITICO-ին տված հարցազրույցում ասել է նա:

Վերջին շաբաթների ընթացքում լարվածության ամենամեծ աղբյուրը Բայդենի բնապահպանական սուբսիդիաներն ու հարկերն են, որոնք, ըստ Բրյուսելի, սպառնում են ոչնչացնել եվրոպական արդյունաբերությունը: Չնայած Եվրոպայի պաշտոնական առարկություններին, Վաշինգտոնը մինչ այժմ նահանջելու նշաններ ցույց չի տալիս:

 Միեւնույն ժամանակ, ուկրաինական պատերազմի հետեւանքով առաջացած խափանումները եվրոպական տնտեսությունը մղում են ռեցեսիայի՝ կտրուկ ինֆլյացիայի աճով եւ  էներգակիրների մատակարարումների կործանարար կրճատումներով, ինչը այս ձմռանը սպառնում է էլեկտրաէներգիայի անջատումներով եւ նորմավորմամբ:

Փորձելով նվազեցնել ռուսական էներգիայից կախվածությունը՝ ԵՄ երկրները դրա փոխարեն դիմում են ԱՄՆ-ից գազին, բայց եվրոպացիների վճարած գինը գրեթե 4 անգամ բարձր է ԱՄՆ-ում վառելիքի գնից։

Ֆրանիսայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ում գազի բարձր գները «բարեկամական» չեն, իսկ Գերմանիայի էկոնոմիկայի նախարարը Վաշինգտոնին կոչ է արել ավելի շատ «համերաշխություն» ցուցաբերել եւ օգնել նվազեցնել էներգիայի ծախսերը։

ԵՄ այլ երկրների նախարարներն ու դիվանագետները հիասթափություն են հայտնել, որ Բայդենի կառավարությունը պարզապես անտեսում է իր ներքին տնտեսական քաղաքականության ազդեցությունը եվրոպական դաշնակիցների վրա։

Երբ ԵՄ առաջնորդները Բալիում անցած շաբաթ G20 հանդիպման ժամանակ Բայդենի հետ քննարկում էին ԱՄՆ-ի գազի բարձր գները, ԱՄՆ նախագահը, թվում էր՝ անտեղյակ է դրա մասին, ասել է բարձրաստիճան պաշտոնյան:

«Եվրոպացիներն ակնհայտորեն հիասթափված են նախնական տեղեկատվության եւ խորհրդակցությունների բացակայությունից», - ասում է Բրեյգելի վերլուծական կենտրոնից Դեյվիդ Քլեյմանը:

Ատլանտիկայի երկու կողմերում գտնվող պաշտոնական դեմքերը գիտակցում են այն վտանգները, որ ավելի ու ավելի թունավոր մթնոլորտը կստեղծի արեւմտյան դաշինքի համար: Տարաձայնությունները հենց այն են, ինչ կցանկանար Պուտինը, համաձայնել են ԵՄ եւ ԱՄՆ դիվանագետները։

Ինֆլյացիայի նվազեցման մասին ամերիկյան օրենքի (IRA) շուրջ բանավեճը կրկին մտավախություններ է առաջացրել քաղաքական օրակարգում անդրատլանտյան առեւտրային պատերազմի կապակցությամբ։

ԵՄ առեւտրի նախարարները ուրբաթ պետք է քննարկեն իրենց պատասխանը, մինչ Բրյուսելի պաշտոնյաները սուբսիդիաների արտակարգ ռազմական պահուստի համար ծրագրեր են մշակում ՝ եվրոպական արդյունաբերությունը փլուզումից փրկելու համար:

«Ինֆլյացիայի նվազեցման մասին օրենքը մեծ մտահոգություն է առաջացնում», - ասել է Նիդեռլանդների առեւտրի նախարար Լի Շրայնեմախերը: «Եվրոպական տնտեսության վրա պոտենցիալ ազդեցությունը շատ մեծ է»։

«ԱՄՆ-ն հետեւում է ներքին քաղաքականությանը, որը, ցավոք, պրոտեկցիոնիստական բնույթ է կրում եւ խտրականություն է դրսեւորում ԱՄՆ դաշնակիցների նկատմամբ», - ասել է Տոնինո Պիկուլան՝ Եվրախորհրդարանի անդրատլանտյան հարաբերությունների հարցերով  ներկայացուցիչը:

Ամերիկացի պաշտոնյան ընդգծել է, որ գազի եվրոպացի գնորդների համար գնագոյացումը արտացոլում է մասնավոր շուկայի որոշումները եւ ԱՄՆ կառավարության որեւէ քաղաքականության կամ գործողության արդյունք չէ։ «Ամերիկյան ընկերությունները եղել են դեպի Եվրոպա մատակարարվող բնական գազի թափանցիկ եւ վստահելի մատակարարները»,- ասել է պաշտոնյան։

Դեպքերի մեծամասնությունում, ըստ պաշտոնյայի, արտահանման եւ նեմուծման գների տարբերությունները սահմանում ենն ոչ թե հեղուկ բնական գազի ամերիկացի արտահանողները, այլ ԵՄ ներսում գազ վերավաճառող ընկերություննեորը։

Սա նոր փաստարկ չէ ամերիկյան կողմից, սակայն, այն կարծես թե համոզիչ չէ եվրոպացիների համար։

«ԱՄՆ-ն իր գազը մեզ վաճառում է 4 անգամ թանկ, երբ այն հատում է Ատլանտիկան», — ֆրանսիական հեռուստատեսոթյամբ ասել է ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Թյերի Բրեթոնը։ «Իհարկե, ամերիկացիները մեր դաշնակիցներն են... բայց երբ ինչ-որ բան այն չէ, պետք է  խոսել այդ մասին»:

Ավելի էժան էներգիան արագ դարձավ վիթխարի մրցակցային գերազանցություն նաեւ ամերիկյան ընկերությունների համար։ Ձեռնարկությունները նախատեսում են  նոր ներդրումներ ԱՄՆ-ում կամ անգամ իրենց գոյություն ունեցող ձեռնարկությունները Եվրոպայից տեղափոխում են Ամերիկա։

Չնայած էներգետիկայի վերաբերյալ առկա տարաձայնություններին՝ միայն այն բանից հետո, երբ Վաշինգտոնը հայտարարեց 369 մլրդ դոլարի արդյունաբերական սուբսիդիաների սխեմայի մասին՝ աջակցելու համար «կանաչ» ճյուղերին «Գնաճի իջեցման մասին» օրենքին համապատասխան, Բրյուսելը հայտնվեց լիակատար խուճապի ռեժիմի մեջ։

«Գնաճի մասին» օրենքը փոխեց ամեն ինչ,- ասել է ԵՄ դիվանագետներից մեկը։- Վաշինգտոնը դեռ մեր դաշնակի՞ցն է, թե՞ ոչ»։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչն ասել է, որ ախտորոշումը պարզ է. դրանք «խտրական սուբսիդիաներ են, որոնք խեղաթյուրում են մրցակցությունը»։ Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Բրունո  լը Մերն անցած շաբաթ անգամ ԱՄՆ-ին մեղադրեց այն բանում, որ այդ երկիրը գնում է Չինաստանի տնտեսական իզոլյացիոնիզմի ճանապարհով՝ Բրյուսելին կոչ անելով հետեւել այդ օրինակին. «Եվրոպան չպետք է վերջին մոհիկանը լինի»։

Կուլիսների հետեւում աճում է նաեւ վրդովմունքն ամերիկյան պաշտպանական հատվածում հայտնվող փողերի հետ կապված։

ԱՄՆ-ը, անկասկած, Ուկրաինային ամենամեծ ռազմական օգնություն հատկացնողն է՝ պատերազմի սկզբից ավելի քան 15,2 մլրդ դոլարի զենք եւ տեխնիկա մատակարարելով։ Բորելի խոսքով՝ ԵՄ-ը ներկա պահին Ուկրաինային տրամադրել է մոտ 8 մլրդ եվրոյի ռազմական սարքավորումներ։

Եվրոպական մայրաքաղաքի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի խոսքով՝ որոշ բարդ սպառազինությունների պաշարների համալրումը կարող է «տարիներ» տեւել մատակարարումների շղթայի եւ միկրոսխեմաների արտադրության խնդիրների պատճառով։ Դա մտավախությունների առիթ է տվել այն մասին, որ ԱՄՆ պաշտպանական արդյունաբերությունը կարող է ստանալ էլ ավելի մեծ շահույթ պատերազմից։ Պենտագոնն արդեն մշակում է ճանապարհային քարտեզ զենքի վաճառքն արագացնելու համար, քանի որ դաշնակիցների (որոնք պահանջում են արձագանքել զենքի եւ տեխնիկայի աճող պահանջարկին)  կողմից ցուցաբերվող ճնշումը մեծանում է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ