News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 03
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը


Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ հարաբերությունների ընդհանուր աշխարհաքաղաքական ֆոնը, ի թիվս այլ բաների, բացասաբար է անդրադառնում Հարավային Կովկասում առկա իրավիճակի վրա, սակայն կարելի է հուսալ, որ այդ իրավիճակը կփոխվի, եւ արտաքին տարբեր խաղացողների մասնակցությունը կլինի փոխլրացնող, ոչ թե փոխադարձաբար միմյանց բացառող։ Այս մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդաշարի ընթացքում ասաց ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նա նշեց, որ այժմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափում աշխատանքն իրականում կաթվածահար է. «Մակրոնն ասել է, որ Ռուսաստանը կործանարար դեր է խաղում հարավկովկասյան տարածաշրջանում եւ աջակցում է հակամարտությանը, քանի որ այս իրավիճակը կապահովի իր ազդեցությունը տարածաշրջանում։ Դրան հաջորդել է Մոսկվայի շատ կոշտ արձագանքը։ Այս հակասությունն ինքնին հուշում է, որ այժմ դժվար թե հնարավոր լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների լիարժեք ձեւաչափով վերականգնումը։ Մյուս կողմից, խմբի անդամները դեռեւս պատրաստ չեն պատասխանատվություն ստանձնել եւ պաշտոնապես լուծարել այն»,- ասաց Կորտունովը։

Ըստ փորձագետի՝ իրավիճակը կարող է փոխվել, ինչը հետագայում թույլ կտա վերականգնել այս ձեւաչափը։

«Նման հեռանկարը կարող է ավելի իրական դառնալ, եթե հասնենք Ուկրաինայում ռուսական հատուկ գործողությունների ակտիվ փուլի ավարտին։ Այս գործողությունը դժվարացնում է Ռուսաստանի փոխգործակցությունն արեւմտյան երկրների հետ, ինչը ետ է մղում գործողությունների համակարգման հնարավորությունը, այդ թվում՝ Հարավային Կովկասում։ Եթե ​​խոսենք Հարավային Կովկասի եւ հենց Լեռնային Ղարաբաղի մասին, ապա սա այն հազվագյուտ հարցերից է, որի շուրջ Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ սկզբունքային տարաձայնություններ չկան»,- ընդգծեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սեպտեմբերյան մարտերից հետո հինգ ամիս անհետ կորած համարվող զինծառայող Վահե Թորոսյանը հուղարկավորվեց
Նրա մարմինը Ադրեբեջանը Հայաստանին էր փոխանցել հունվարի 27-ին, Ներքին Հանդի ուղղությունից․․․
Հայաստան-Ադրբեջան պատերազմից հետո խաղաղության և կայունության համար կարևոր շանս է ստեղծվել. Չավուշօղլու
«Կովկասում Հայաստան-Ադրբեջան պատերազմից հետո խաղաղության և կայունության համար կարևոր հնարավորություն ի հայտ եկել։ Այս հարցում արվող...
Թուրքիայի պաշտպանության նախարարը նույնպես պահանջում է «Զանգեզուրի միջանցք» 
Պաշտոնական Երեւանը միանշանակ հայտարարել է, որ արտատարածքային միջանցք չի լինելու․․․
Հայաստանում ՀԱՊԿ-ի առաքելություն տեղակայելու Ռուսաստանի առաջարկը դեռ արդիական է․ Լավրով
Առաջարկը դեռ սեղանին է եւ եթե մեր հայ դաշնակիցները, բարեկամները դեռ շահագրգռված են․․․
«ԵԽ-ն կշարունակի աջակցել ՀՀ-ի և Ադրբեջանի հաշտության ջանքերին». ԵԽ–ն պատասխանել է Թովմասյանին
Եվրոպայի խորհուրդն արձագանքել է Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար աղետի վերաբերյալ ԱԺ...
ՀՀ ադրբեջանական ներխուժումների հետևանքով առաջացրել է ջրից անվտանգ օգտվելու իրավունքի լուրջ խնդիրներ. Թաթոյան
Աշխատաժողովի գլխավոր բանախոսն է եղել «Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա մրցանակի դափնեկիր մանկավարժ, իրավապաշտպան…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ