News
Լրահոս
News
Կիրակի
Հունվար 29
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայից մասնավոր կսոլեկցիոներն աճուրդի է հանել ԱՄՆ բոլոր 46 նախագահների ինքնագրերի հավաքածուն։

Ակնկալվում է, որ հազվագյուտ հավաքածուն Գլուստերշիրի Սիրենչեսթեր քաղաքում գտնվող Dominic Winter Auctioneers-ում 50 000 դոլարով կվաճառվի: 

Ըստ մամուլի հաղորդագրության՝ հավաքածուն ներառում է բոլոր գլխավոր հրամանատարների ստորագրությունները՝ Ջորջ Վաշինգտոնից մինչեւ Ջո Բայդեն։

«ԱՄՆ նախագահների ստորագրությունների ամբողջական փաթեթը շատ հազվադեպ է վաճառքի հանվում, եւ մենք ակնկալում ենք, որ դա կգրավի պոտենցիալ գնորդների ամբողջ աշխարհից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հավաքածուն ներառում է Ջորջ Վաշինգտոնի ստորագրությունը վիճակախաղի տոմսի վրա, Աբրահամ Լինքոլնի ստորագրությունը ռազմական նշանակման ժամանակ եւ Ջոն Քենեդու ինքնագիրը դիմանկարի վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ