News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մեխիկոյի կենտրոնում հայտնաբերված ացտեկների ծիսական ընծաներով մեծ գաղտնարանը թույլ է  տալիս նորովի նայել նախաիսպանական կրոնական ծեսերին եւ քաղաքական պրոպագանդային, հայտնում է Reuters-ը:

Ծիսական կլոր բեմի կենտրոնում հայտնաբերված արկղերից մեկի պարունակությունը ռեկորդ է սահմանել ինչպես Խաղաղ օվկիանոսից, այնպես էլ Մեքսիկական ծոցի ափից ծովային ընծաների քանակով:

Հնագետները կարծում են, որ ացտեկ քրմերը այդ ընծաները դրել են տուփի մեջ՝ բարձունքի վրա, ծիսակատարությա  համար, որին հավանաբար ներա են եղել հազարավոր ոգեւորված մարդիկ:

«Մաքուր կայսերական պրոպագանդա»,-ասել է  Մեքսիկայի մարդաբանության եւ պատմության ազգային ինստիտուտի (INAH) Proyecto Templo Mayor-ի գլխավոր հնագետ  Լեոնարդո Լոպես Լուհանը:

Նույն արկղում հնագետները հայտնաբերել են մարտիկի հագուստով զոհաբերված յագուար, որը կապված է ացտեկների հովանավոր Ուիցիլոպոչտլիի՝ պատերազմի եւ արեւի աստծո հետ։

Մասամբ պեղված ուղղանկյուն արկղում, որը թվագրվում է ացտեկների մեծագույն կայսր Ահուիզոտլի օրոք, ով թագավորել է 1486-ից 1502 թվականներին, յագուարի կմախքի տակ մեջտեղում տեսանելի է խորհրդավոր ուռուցիկություն, որը ցույց է տալիս ներքեւում ինչ-որ ամուր բան:

«Այն, ինչ կա յագուարի տակ, չափազանց կարեւոր բան է»,-ասել է Լուհանը։

Լուհանը կարծում է, որ տուփը կարող է պարունակել Ահուիսոտլի դիակիզված մնացորդները՝ կայսր, ում ռազմական արշավները տարածել են կայսրությունը մինչեւ ներկայիս Գվատեմալա՝ միացնելով Խաղաղ օվկիանոսի ափերը եւ Մեքսիկական ծոցը:

Միչիգանի համալսարանի հնագետ Ջոյս Մարկուսը, ով մասնագիտացած է Հին Մեքսիկայի հարցերում, ասում է, որ նոր հայտնաբերված ընծաները լույս են սփռում «ացտեկների աշխարհայացքի, ծիսական տնտեսության, կայսերական էքսպանսիայի, պատերազմի, ռազմական հմտության եւ տիրակալի դերի վրա»։

«Յուրաքանչյուր նվիրատվության տուփը եւս մեկ կտոր է ավելացնում գլուխկոտրուկին»,-ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ