News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 07
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Վերջին մեկ շաբաթվա՝ նոյեմբերի 17-23–ն ընկած ժամանակահատվածում Երևանի Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:

ը՝ ներկայացնելով

Նշվում է, որ ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Նոր Նորքում նոյեմբերի 17-ին, 18-ին, 22-ին, Արաբկիրում՝ նոյեմբերի 21-ին։

Միևնույն ժամանակ Երևանի վարչական շրջաններից ոչ մեկում ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Ինչ վերաբերում է Հայաստանի մարզերին, ապա մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Արարատում նոյեմբերի 17-19-ը, Գյումրիում՝ նոյեմբերի 18-ին, Հրազդանում՝ նոյեմբերի 14-16-ը, 18-ին, 19-ին, Վանաձորում՝ նոյեմբերի 14-ին, 19-ին, 20-ին, Ալավերդիում՝ նոյեմբերի 15-ին, 18-ին և 20-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ