News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 28
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ նախատեսված հանդիպումը չի կայանա, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Այս մասին Ալիեւը հայտարարել է «Միջին միջանցքի երկայնքով. աշխարհքաղաքականություն, անվտանգություն եւ տնտեսություն» միջազգային համաժողովի ժամանակ իր ելույթում։

«Բրյուսելում դեկտեմբերի 7-ին հանդիպում էր նախատեսված, սակայն Հիքմեթ Հաջիեւը (Ադրբեջանի նախագահի օգնական) տեղեկացրեց, որ իր հետ կապ է հաստատել Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի գրասենյակը, որը հայտնել է, որ ՀՀ վարչապետը համաձայնել է հանդիպել պայմանով, որ հանդիպմանը ներկա կլինի Ֆրանսիայի նախագահ Մակրոնը։ Դա նշանակում է, որ հանդիպումը չի կայանա»,-ասել է Ալիեւը։

Այսպիսով, Ադրբեջանը ձախողում է ԵԱՀԿ ՄԽ աշխատանքը եւ խոչընդոտում Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցով ԵՄ ջանքերին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե Բրյուսելին հետաքրքրեր խաղաղությունը, ապա Բաքվի հետ կհամաձայնեցներ ԵՄ առաքելության աշխատանքի պայմանները․ ՌԴ ԱԳՆ
Եթե Բրյուսելում իսկապես անկեղծորեն շահագրգռված լինեին Անդրկովկասում խաղաղությամբ, ապա Ադրբեջանի հետ կհամաձայնեցնեին․․․
Տեղում բարդությունները չպետք է խոչընդոտ դառնան Երեւանի եւ Բաքվի միջեւ բանակցությունները «սառեցնելու» համար. ՌԴ ԱԳՆ
Այս մասին տեղեկացրել ենք եւ՛ Երեւանին, եւ՛ Բաքվին...
ՌԴ-ի վերջին նախազգուշացումը, Ադրբեջանի դեսպանատան միջադեպը. փորձագետը մարտեր է կանխատեսում Հայաստանում
Պատահական չէ, որ Մոսկվայի այդ հայտարարությանն արձագանքեց Պետդեպարտամենտը...
Փորձում եմ հարթակներ ստեղծել Հայաստանի գործող իշխանության հեռացման համար. Չալաբյան
«Ի՞նչ է անելու ԵՄ դիտորդական առաքելությունը Ադրբեջանի ագրեսիայի դեպքում...
ԵՄ-ն ամենաբարձր մակարդակում ջանքեր է գործադրում՝ նպաստելու ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը. Մորա
Հայաստանի և Եվրոպական միության միջև քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության առաջին նիստն է տեղի ունեցել...
ԱՄՆ-ը ողջունում է Երեւանի եւ Բաքվի միջեւ վստահության ամրապնդման ԵՄ-ի ջանքերը
ԱՄՆ-ը կողմնակից է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ բանակցություններին...
Ամենաշատ