News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը միշտ պատասխանել է եւ կպատասխանի ցանկացած հակաադրբեջանական քայլի՝ լինի դա հայտարարություն թե գործողություն։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ խոսելով Իրանի հետ հարաբերություններում լարվածության մասին։

«Ես աշխատել եմ Իրանի երեք նախկին նախագահներ Հաթամիի, Ահմադինեժադի եւ Ռոհանիի հետ։ Երկար տարիներ շարունակ երբեք չի եղել նման իրավիճակ։ Երբեք Իրանը ռազմական օպերացիա չի անցկացրել մեր սահմանների մոտ մի քանի ամիս շարունակ։ Դեռ երբք չեն  եղել նման հայտարարություններ՝ լցված ատելությամբ եւ սպառնալիքներով»,-ասել է Ալիեւը։

«Ուստի մենք ստիպված ենք Իրանի հետ սահմանին զորավարժություններ անցկացնել՝ ապացուցելու, որ չենք վախենում։ Մենք կանենք հնարավոր ամեն ինչ՝ պաշտպանելու Իրանում բնակվող ադրբեջանցիներին»,-նշել է նա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ