News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիաուղիներ Ֆլայ Արնա ավիաընկերությունը շարունակում է համալրել իր թիմը՝ բորտուղեկցորդի աշխատանք առաջարկելով  երիտասարդներին:

Հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ մասնակցության պայմանները եւ առցանց հայտը հասանելի են այս հղումով։ Ինքնակենսագրականներ կարելի է ուղարկել նաև [email protected] էլ. հասցեով։ Հայտերն ընդունվում են մինչեւ ս.թ. դեկտեմբերի 15-ը:

«Մեր ավիաընկերությունն առաջիկայում գործարկելու է նոր ուղղություններ, որոնք սպասարկելու համար ակտիվ երիտասարդներին հրավիրում ենք միանալ մեր թիմին: Առաջարկում ենք ձեռք բերել բորտուղեկցորդի մասնագիտություն մեզ հետ՝ այս ոլորտում փորձ չունեցող երիտասարդներին ապահովելով բոլոր անհրաժեշտ  տեսական եւ գործնական դասընթացներով, որոնք անցկացվում են միջազգային լավագույն մասնագետների կողմից Հայաստանում և ԱՄԷ-ում՝ Էյր Արաբիա ավիաընկերության կենտրոնական գրասենյակում», - ասել է Ֆլայ Արնա-ի մամուլի խոսնակ Գայանե Անտոնյանը:

Ֆլայ Արնա հայկական ազգային ավիաուղիներն արդեն հավաքագրել եւ վերապատրաստել է 40 բորտուղեկցորդների։ Որպես նոր հայկական ազգային ավիաուղիներ՝ Ֆլայ Արնան նպատակ ունի նպաստել Հայաստանում ավիացիոն ոլորտի զարգացմանը, ուստի շարունակաբար ներդրում է կատարում երիտասարդ սերնդի շրջանում ավիացիայի նկատմամբ հետաքրքրություն սերմանելու գործում եւ օգնում է ձեռք բերել նոր մասնագիտություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ