News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիին:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը կարևորել է բարեկամ Իրանի հետ հարաբերությունների զարգացումը և շնորհակալություն հայտնել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ծավալած ագրեսիայի վերաբերյալ Իրանի կողմից հնչեցված հասցեական հայտարարությունների համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի առանցքային հարցերը, մասնավորապես համագործակցությունը էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում:

Առանձնակի շեշտվել է տարածաշրջանային տրանսպորտային կապերի հնարավոր ապաշրջափակման պարագայում Հայաստանի և Իրանի միջև երկաթգծի գործարկման կարևորությունը և դրա ներքո համագործակցության ընդլայնման հեռանկարները:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում Իրանում կազմակերպել Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստի փոխըմբռնման հուշագրի կետերի կատարման ընթացքին հետևող հանձնախմբի նիստը, որի ընթացքում առավել մանրամասն կքննարկվեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ապրիլի 18-ին...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Դեսպանը հայտարարել է իրանական երկու պատվիրակությունների Հայաստան կատարելիք այցի մասին
Այս այցի ընթացքում հնարավոր կլինի․․․
Իրանի դեսպանը մեկնաբանել է Եվրահանձնաժողովի ղեկավարի և ԱՄՆ պետքարտուղարի հետ Փաշինյանի բրյուսելյան հանդիպումը
Մենք լավ, ռազմավարական հարաբերություններ ենք հաստատել Հայաստանի հետ
Իրանի դեսպան. Թեհրանը հարևանների անվտանգությունն իր անվտանգությունն է համարում
Մենք դժգոհ ենք տարածաշրջանում լարվածության հնարավոր աճի
Ամենաշատ