News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 28
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Այսօրվանից ԱրարատԲանկը գործարկում է Google Pay ծառայությունը՝ ընձեռելով իր քարտապաններին պարզ և ապահով անհպում վճարումներ կատարելու և թվային քարտը Android և WearOS սարքերում պահելու հնարավորություն:

Քարտապանները հնարավորություն կունենան ԱրարատԲանկի Visa և Mastercard կրեդիտային և դեբետային քարտերը կցել Google Wallet թվային դրամապանակին, որը թույլ է տալիս վճարումներ կատարել ցանկացած վայրում, որտեղ ընդունվում են անհպում վճարումներ:

Բացի վճարային քարտերից, քարտապանները կարող են Google Wallet-ին կցել և օգտագործել նաև հավատարմության քարտեր, նստեցման կտրոններ և միջոցառումների տոմսեր:

Google Pay-ը վճարումներն առավել ապահով է դարձնում անվտանգության մի քանի մակարդակների կիրառման շնորհիվ, որոնք լրացնում են ԱրարատԲանկի քարտերի արդեն իսկ գործող անվտանգության մեխանիզմները: Սա ներառում է ոլորտի չափանիշներին համապատասխանող թոքենների օգտագործում, ինչը նշանակում է, որ Google Wallet-ին կցված քարտով վճարում կատարելիս գործարքներն իրականացվում են վիրտուալ քարտի համարի (թոքենի) միջոցով: Այս թոքենն աշխատում է ըստ սարքի առանձնահատկությունների և կապված է անվտանգության դինամիկ կոդի հետ, որը փոխվում է յուրաքանչյուր գործարքի հետ՝ ապահովելով լրացուցիչ պաշտպանություն խարդախություններից:

Բացի այդ, հեռախոսը կորցնելու կամ հափշտակելու դեպքում կարող եք պարզապես կիրառել «Գտնել իմ սարքը» հրահանգը՝ սարքը ցանկացած վայրից ակնթարթորեն բլոկավորելու, նոր գաղտնաբառով պաշտպանելու և անգամ անձնական տվյալները հեռացնելու համար:

Google Wallet-ի փոխնախագահ և գլխավոր տնօրեն Ջենի Չենգի խոսքերով Google Pay-ն ապահովում է Android հեռախոսներով կամ Wear OS սարքերով արագ, պարզ և անվտանգ վճարումներ կատարելու հնարավորություն աշխարհի ավելի քան 45 երկրում։ Օգտատերերը կարող են պարզապես կցել իրենց դեբետային և կրեդիտային քարտերը Google Wallet-ին և վստահ լինել, որ գնումներ կամ վճարումներ կատարելիս իրենց ֆինանսական տվյալներն ապահով են և պաշտպանված։

ԱրարատԲանկի քարտը Google Pay-ով օգտագործելու համար անհրաժեշտ է ներբեռնել Google Wallet-ը Google Play Store-ից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամերիաբանկը հիփոթեքային շուկայի բացարձակ առաջատարն է 5-րդ տարին անընդմեջ
2022 թ.-ին Ամերիաբանկի միջոցով առաջնային շուկայից գնվել է 1,635 նորակառույց բնակարան․․․
Global Finance. Կոնվերս Բանկն առևտրի ֆինանսավորմամբ Հայաստանի առաջատարն է
Առևտրի ֆինանսավորման ոլորտում անցած տարի կայուն աճ է գրանցվել՝ պայմանավորված գործընթացների ավտոմատացմամբ և նորարարությունների կիրառմամբ...
Հայաստանի բանկերը եռապատկել են շահույթը. 256 մլրդ դրամ՝ 2022 թվականին. «Հետք»
Չնայած, որ այս պահին բանկերի թիվը 18 է, սակայն վերջին գրանցված բանկը՝ «Ֆասթ բանկը», որը նախկինում  «Ֆասթ կրեդիտ» վարկային կազմակերպությունն էր...
Արցախում գործող յուրաքանչյուր բանկ Արցախում գործող մյուս բանկերի քարտերը սպասարկելու է առանց միջնորդավճարի
Բոլոր բանկերն իրենց համաձայնությունն են տվել և պատրաստակամություն են...
Google Pay-ն արդեն հասանելի է Յունիբանկի հաճախորդների համար
«Google Pay-ն ապահովում է արագ, հեշտ և անվտանգ վճարումներ Android հեռախոսներով կամ Wear OS սարքերով...
Ստորագրվել է վճարումների արդյունքում Հարկադիր կատարողի արգելանքը սեղմ ժամկետում վերացնելու հուշագիր
Թվային նոր լուծումների իրացման արդյունքում կապահովվի քաղաքացիների կողմից բանկերում կատարված վճարումների հիման վրա հնարավորինս սեղմ ժամկետում...
Ամենաշատ