News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 21
USD
388.48
EUR
415.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

ՀԱՊԿ–ի կողմից Հայաստանին օգնություն տրամադրելու մասին որոշումը Նիկոլ Փաշինյանը չի ստորագրել այն պատճառաբանությամբ, որ «որոշման տեքստում չկար Ադրբեջանի գործողությունների քաղաքական գնահատականը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 25-ին, Facebook-ի իր էջում գրել է ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զոյրաբյանը:

Նա նաեւ նշել է. «Այդ հիմնավորումից հետեւում է, որ Նիկոլ Փաշինյանին չեն բավարարել ո՜չ թե առաջարկվող օգնության միջոցառումները (ցավոք, դրանք չեն ներկայացվել մեր հանրության դատին), այլ՝ քաղաքական գնահատականի բացակայությունը։

Ի՞նչ է ստացվում։ Եթե առաջարկվել են Հայաստանի ազգային անվտանգության շահերից բխող միջոցառումներ, որոնք կարող էին զսպել կամ դադարեցնել Ադրբեջանի ագրեսիան, ուրեմն հիմարագույն պատրվակով Հայաստանն իր հենց ձեռքով մերժել է դրանց իրականացումը, ազատելով ՀԱՊԿ–ին հավաքական ջանքերով Ադրբեջանի ագրեսիան հետ մղելու պատասխանատվությունից։

Այդ դեպքում գործ ունենք այս իշխանությունների համար արդեն սովորական մանկամիտ վնասարարության հետ։

Եթե առաջարկված միջոցառումների ցանկը չի բխել Հայաստանի ազգային անվտանգության շահերից, ուրեմն, Փաշինյանը պիտի խոսեր հենց դրա մասին եւ մերժեր առաջարկված փաստաթուղթը ա՜յդ հիմնավորմամբ, հավաքական ջանքերի չկիրառման պատասխանատվությունը դնելով ՀԱՊԿ մյուս երկրների վրա։

Այդ դեպքում, քանի որ դա չի արվել, արդեն գործ ունենք Հայաստանի ազգային շահերը ոտնահարման գործում այլ երկրների հետ համագործակցելու եւ նրանց մեղքը թաքցնելու հանցավոր նպատակի հետ։

Հերթական անգամ Փաշինյանը իր գործողություններով կոպտորեն վնասում է մեր ազգային անվտանգությանը։ Ողբալ կարելի է, թե մեր ազգի ճակատագիրը ի՜նչ սահմանափակ ուղեղ եւ ճղճիմ մոտիվացիա ունեցող մարդկանց ձեռքում է գտնվում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը չի հրաժարվում ՀԱՊԿ-ի առաքելությունից․ Միրզոյան
Նախարարն ընդգծել է Հայաստանի եւ Եվրոպայի հարաբերությունների կառուցողական զարգացումը․․․
Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպման օրը համաձայնեցվում է․ Լավրով
Հայկական կողմը հաստատել է վարչապետ Փաշինյանի վերջերս արած հայտարարությունն այն մասին․․․
Ադրբեջանը եւս պատրաստ չէ պատերազմի. Ադրբեջանի համար դա մեծ ռիսկ է լինելու. Արտակ Զաքարյան
Եթե ՀՀ-ում լինեին նորմալ իշխանություններ, Ադրբեջանը շատ ծանր վիճակում պետք է լիներ...
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը, որ եկավ Հայաստան, ի՞նչ փոխվեց. Ալեն Սիմոնյան
Այս պահի դրությամբ ՀԱՊԿ–ի կողմից այն գործողություններն ու արձագանքը, որ կա, միանշանակ Հայաստանին բավարար չէ...
Խաղաղության պայմանագրի բանակցություններում հիմնական դերակատարը Ռուսաստանն է. Ալեն Սիմոնյան
Խաղաղության պայմանագրերի առաջարկները փոխանակվում են տարբեր խողովակներով, հիմնական ճանապարհը ռուսական կողմի միջոցով փոխանակումն է....
Ադրբեջանը մինչեւ հիմա չի հաստատել ռուս խաղաղապահների մանդատը, հետաքրքիր է ռուս գործընկերների արձագանքը. ԱԺ նախագահ
Անկախ ամեն ինչից, ըստ Ալեն Սիմոնյանի՝ Հայաստանն ամենօրյա ռեժիմով զբաղվում է մեր երկրի պաշտպանողականությունը բարձրացնելու գործով...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ