News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 30-ին Բունդեսթագում Գոլոդոմորը որպես ցեղասպանություն ճանաչելու մասին քվեարկություն կանցկացվի, գրում է Spiegel-ը՝ վկայակոչելով բանաձեւի նախագիծը։

Քվեարկության նախաձեռնողները Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության, Կանաչների, Ազատ դեմոկրատական ​​կուսակցության եւ Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության պատգամավորներն են: 

«Ողջ Ուկրաինան, եւ ոչ միայն հացահատիկ արտադրող շրջանները, տուժել են սովից եւ բռնաճնշումներից։ Այսօրվա տեսանկյունից ակնհայտ է պատմաքաղաքական դասակարգումը որպես ցեղասպանություն։ Գերմանիայի Բունդեսթագը կիսում է այս դասակարգումը»,-ասվում է փաստաթղթի նախագծում։

1932-1933 թվականներին ԽՍՀՄ հացահատիկային հիմնական շրջանները սովի մեջ էին։ Երկրում պարենային ճգնաժամի հետեւանքով, տարբեր գնահատականներով, տարբեր ազգությունների մինչեւ 7-8 միլիոն մարդ է մահացել։ Ուկրաինական ԽՍՀ-ում սովից մահացածների թվի մասին ստույգ տվյալներ չկան։ Ըստ ժամանակակից ժողովրդագիրների՝ 1933 թվականին Ուկրաինական ԽՍՀ-ի համար ավելորդ մահացության հավանական մակարդակը տատանվում էր 2,2 միլիոնից մինչեւ 3,9 միլիոն մարդ:

Ուկրաինայի իշխանությունները Գոլոդոմորը «ցեղասպանություն» են ճանաչել 2006 թվականին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ