News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 07
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Նորվեգիան գրեթե 14 մլն դոլար կտրամադրի Ուկրաինայի զինված ուժերի վերապատրաստման հարցով առաքելության համար, հաղորդում է «Եվրոպեյսկայա պրավդան»՝ վկայակոչելով Նորվեգիայի կառավարության հայտարարությունը։

«Ուկրաինան կախված է այլ երկրների աջակցությունից։ Նորվեգիան զգալի աջակցություն է ցուցաբերել եւ կշարունակի իր ներդրումն ունենալ՝ տրամադրելով ռազմական նյութեր»,-ասվում է հայտարարության մեջ։  

Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարները նոյեմբերի 14-ին որոշում են ընդունել Ուկրաինայի զինված ուժերի համար ուսումնական առաքելության աշխատանքը սկսելու մասին: Ուսումնական առաքելության պլանի համաձայն՝ շուրջ 15 հազար ուկրաինացի զինվորականներ ուսուցում կանցնեն Գերմանիայում, Լեհաստանում եւ Եվրամիության այլ երկրներում:

Առաջիկա ամիսներին Գերմանիայում կարող է ուսուցում անցնել մինչեւ 5 հազար ուկրաինացի զինծառայողներից բաղկացած բրիգադը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ