News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 07
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Գերմանիային առաջարկել է Patriot զենիթահրթիռային համալիրներ տեղակայել Լեհաստանում,եթե Գերմանիան չհամաձայնի դրանք տեղակայել Ուկրաինայում։

«Շատ առումներով լավ կլիներ, որ Patriot մարտկոցները տեղակայվեին Լեհաստանի սահմանից ինչ-որ հեռավորության վրա, քանի որ այդ դեպքում դրանք կպաշտպանեին Լեհաստանի տարածքը, մեր քաղաքացիներին եւ Ուկրաինայի մի մասը, բայց եթե Գերմանիան չհամաձայնի, ապա այն կարող է տեղակայվել մեզ մոտ»,-գրել է Դուդան Twitter-ի իր էջում:

Ավելի վաղ Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիսթին Լամբրեխտը հայտարարել է  լեհ գործընկերոջ հետ գերմանական Eurofighter կործանիչների կողմից Լեհաստանի օդային տարածքը պարեկելու եւ երկրում Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի տեղակայման շուրջ համաձայնության մասին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ