News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

26-ամյա չինացի երիտասարդը հայտնի է դարձել միանգամից 320 գայլերի խնամելով, գրում է Oddity Central-ը`նշելով, որ, ըստ երիտասարդի, սրանք իր սիրելի կենդանիներն են:

Երբ Վան Նանը հնարավորություն է ստացել աշխատել գայլերի հետ, նա անմիջապես համաձայնել է եւ տեղափոխվել Ներքին Մոնղոլիա, որտեղ կենդանիների ապաստարան կա։ Տղամարդը ղեկավարում է 320 գայլերի ոհմակը, որտեղ կան ձագեր, որոնք նրան իրենց ընկերն են համարում։

Վանգն ասել է, որ ամեն օր անցկացնում է գայլերի հետ, խաղում է նրանց հետ, կերակրում նրանց։ Ճիշտ է, գիշատիչների հետ շփվելու տարիների ընթացքում նա բազմաթիվ վնասներ է ստացել եւ ավելի քան 30 կար ունի, սակայն տղամարդը ոչնչի համար չի զղջում։

Չինացին հավելել է, որ կարծում է, որ գտել է իր երազանքի աշխատանքը, ուստի նախատեսում է ամբողջ կյանքում խնամել գայլերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ