News
Լրահոս
News
Կիրակի
Հունվար 29
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի (ՌՄԿ) ներկայացուցիչներն արձագանքել են Ադրբեջանի ՊՆ հայտարարությանը՝ խաղաղապահների տեղեկատվական ամփոփագրում օգտագործված Մագավուզ տեղանվան շուրջ վրդովմունքի վերաբերյալ։

Հայտարարության մեջ նշվում է. «Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը եւ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը ուսումնական եւ մարտական ​​առաջադրանքներ կատարելիս օգտագործում են ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի կողմից հաստատված տեղագրական քարտեզներով սահմանված տեղանուններ:

Մագավուզ բնակավայրի անվանման վերաբերյալ Բաքվի քննադատությունը զարմանալի է, քանի որ ավելի վաղ եւ բազմիցս Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկագրերում օգտագործվել են նաեւ այլ ոչ ադրբեջանական տեղանուններ: Սակայն դա տեղեկատվական հարթակում պահանջների չի հանգեցրել։ Ավելին, շարասյուների շարժման երթուղին համակարգելիս եւ ռուս խաղաղապահների հետ փոխգործակցություն կազմակերպելիս ադրբեջանական կողմն օգտագործում է նաեւ այդ տեղանունները։

Ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությունը կարգավորվում է Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահների 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությամբ եւ ուղղված է հրադադարի ռեժիմի պահպանման մշտադիտարկմանը եւ բազմիցս տարբեր հանդիպումների ժամանակ Ադրբեջանի պաշտոնյաների կողմից արժանացել է բարձր գնահատականի՝ դրանց արդյունավետության համար։

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության պաշտոնական տեղեկագրերում հրապարակված հրադադարի ռեժիմի խախտումները արձանագրվում են խաղաղապահների դիտակետերում՝ օգտագործելով օբյեկտիվ հսկողության տեխնիկա, որը թույլ է տալիս դիտորդություն իրականացնել օրվա ցանկացած ժամի:

Վատ չէր լինի, որ ԱՀ ՊՆ-ն նման աննշան առիթներով կասկածի տակ չդներ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի գործունեությունը Լեռնային Ղարաբաղում, այլ նրա հետ սերտ համագործակցությամբ, այդ թվում՝ տեղում, շարունակի աշխատանքը՝ պահպանելու խաղաղությունը տարածաշրջանում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ