News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց նախագահին կից քաղաքական խորհուրդ ձեւավորելու մասին, որում կընդգրկվեն հիմնական դերակատարները՝ նախկին նախագահներ եւ այլք: «Հաշվի առնելով, որ Արցախը կանգնած է ճակատագրական մարտահրավերների, գործընթացների ու որոշումների առջեւ՝ քաղաքական խորհուրդը կդառնա բոլոր հիմնական արտաքին ու ներքին քաղաքական հարցերի քննարկման, անելիքների հստակեցման ու բաշխման հարթակ՝ ապահովելով միասնական ու ներառական միջավայր բոլոր հիմնական քաղաքական ներկայացուցչական խմբերի ու փորձառու դերակատարների համար»։

Խորհրդի կազմում ընդգրկվելու էին ԱՀ նախկին նախագահները, ԱԺ 5 ուժի, արտախորհրդարանական 2 ուժի ներկայացուցիչներ, նաեւ ականավոր պետական գործիչներ, ովքեր հեղինակություն ունեն երկրում: Օրինակ, նախկին արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը։ Երեկ ԱՀ նախագահականից հետաքրքրվեցինք, թե ինչ փուլում է խորհրդի ձեւավորումը։ Ասացին, որ դեռ չի ձեւավորվել։

Մեր աղբյուրներն ասում են, որ իրականում Արցախի նախագահը փաստի առաջ էր կանգնեցրել այդ հեղինակավոր անձանց՝ նրանց ներգրավելով երկրի կառավարմանը, իր առաջարկը չհամաձայնեցնելով նրանց հետ, սակայն նրանք ինչպես նախկինում են խուսափել, այնպես էլ հիմա են խուսափում լրացուցիչ պատասխանատվություն ստանձնելուց։ Հարությունյանին մեղադրում են Փաշինյանի հրահանգները կատարելու մեջ, թեեւ իրենք, որեւէ պաշտոն չզբաղեցնելով էլ, չեն հակադրվում Փաշինյանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ