News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 07
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ նորանշանակ գլխավոր դատախազը փորձել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդուն կալանավորել:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ հոկտեմբերի 25-ին ՀՀ վճռաբեկ դատարան է դիմել գլխավոր դատախազի տեղակալը եւ պահանջել, որ դատարանը Խաչատուրովի որդուն կալանավորի, սակայն ՀՀ վճռաբեկ դատարանը մերժել է նորանշանակ դատախազի տեղակալի բողոքը: Ինչպես հայտնի է, այս տարվա մայիսի 20-ին ՀՀ քննչական կոմիտեն կալանավորեց Յուրի Խաչատուրովի որդուն, որը 2 ամիս անց՝ կալանքի տակ մնալուց հետո՝ հուլիսի 11-ին, դատարանի դահլիճից ազատ արձակվեց՝ 1 միլիոն դրամ գրավի դիմաց:

Ներկայումս նրա գործով դատական նիստերը շարունակվում են: Հիշեցնենք, որ, ըստ նախաքննական մարմնի, 2022թ. մայիսի 17-ին՝ ժամը 08.30-ի սահմաններում, անհնազանդության ակցիա իրականացնող մի խումբ քաղաքացիներ փակել էին Երեւան քաղաքի Կիեւյան փողոցի 15 հասցեի դիմացի երթեւեկելի հատվածը՝ այդկերպ խոչընդոտելով այլ քաղաքացիների ազատ տեղաշարժը:

Նշված վայրում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության աշխատակիցները, իրականացնելով հասարակական կարգի պահպանություն, հորդորել էին ազատել փողոցի բանուկ հատվածը, սակայն անհնազանդության ակցիայի մասնակիցները չէին ենթարկվել ոստիկանության աշխատակիցների՝ փողոցն ազատելու եւ երթեւեկությունը վերականգնելու օրինական պահանջներին, ինչի կապակցությամբ ակցիայի մասնակիցներից մի քանիսը բերման էին ենթարկվել:

Այդ ընթացքում Իգոր Յուրիի Խաչատուրովը ակցիայի մեկ այլ մասնակցի հետ խոչընդոտել էր փողոցն ազատելու եւ անձանց բերման ենթարկելու ՀՀ ոստիկանության տեսուչի գործողություններին, նրա նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն էր գործադրել՝ բռունցքով մի քանի անգամ հարվածելով նշված աշխատակցի կրծքավանդակի եւ որովայնի հատվածներին: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Իգոր Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ ոստիկանի օրինական պահանջները չկատարելը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԺ հերթական քառօրյան. Օրակարգում են Օհանյանի և Չարչյանի դեմ քրհետապնդում հարուցելու համաձայնություն տալու հարցը
Բացի այդ, այս քառօրյայում ԱԺ-ն արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ կընտրի Սարգիս Խանդանյանին…
«Ժողովուրդ». Փնտրում է փոխնախարար. Հայաստանում թեկնածուների խնդիր է
Այս անգամ «Ժողովուրդ» օրաթերթը կտեղեկացնի ՀՀ-ում առկա 13 նախարարություններից փոխնախարարների...
«Հրապարակ». Եվս մեկ բոյկո՞տ. Փաշինյանի համար Սիսիանում ՔՊ-ի հաղթանակը դարձել է կենաց-մահու խնդիր
Իշխանությունն այնքան մարտական է տրամադրված Սիսիանում, որ մարզից լուրեր են հասնում, թե հնարավոր է...
«Ժողովուրդ». ՍԴ-ում փաստաթուղթ կա, որտեղ արձանագրված է Սեդա Սաֆարյանի խոստովանությունը
«Ժողովուրդ» օրաթերթին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՍԴ դատավորները հունվարի 10-ից...
«Հրապարակ». Քաղաքական դաշտը պատրաստվում է արտահերթ ընտրությունների
Ավելի վաղ գրել էինք, որ գործող քաղաքապետը հնարավոր է այս ամսվա ընթացքում հրաժարական տա, ու մայիսին...
«Ժողովուրդ». ՔՊ մի քանի պատգամավորներ իրենց օգնականների հրահանգել էին հետ վերցնել ստորագրությունները. ինչ է կատարվել
«Ժողովուրդ» օրաթերթն իր աղբյուրներից պարզեց, որ պարգեւավճարներ պահանջող 36 պատգամավորների...
Ամենաշատ